Monday, 18 January 2016

Հայերի մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914 թվականի օգոստոսի 1-ին (հուլիսի 19-ին) իմպերալիստական պետությունների երկու խմբավորումների`Անտանտի (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) և գերմանո-ավստրիական բլոկի(Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, որոնց 1915 թվականին միացավ նաև Բուլղարիան) միջև: Անտանտին հետագայում միացան նաև Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան և Ամերիկայի Միացյալ նահանգները: Կայսերական Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին` Ֆրանսիային, իսկ 4-ին Անգլիան`Գերմանիային:

Պատերազմական գործողություններ սկսեցին Եվրոպա, Աֆրիկա և Ասիա մայրցամաքներում: Եվրոպայի Արևմտյան և Արևելյան ռազմական թատերաբեմերն առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր ճակատներն էին, իսկ երկրորդական ճակատներն էին Բալկանյան, Իտալական, Հյուսիս-Աֆրիկյան, Կովկասյան, Գալիպոլյան և այլն: Պատերազմող պետությունների երկու գլխավոր խմբավորումները կենտրոնացրել էին իրենց ուժերը Եվրոպայի ճակատներում:
Պատերազմը տևեց չորս տարուց ավելի և ընդգրկեց 33 պետություն` 1,5 միլիարդ բնակչությամբ, որը կազմում էր երկրագնդի բնակչության 75 տոկոսը: Պատերազմի ընթացքում զորակոչվեց 74 միլիոն մարդ, որից մոտ 10 միլիոնը սպպանվեց: Վիրավորների թիվը հասնում էր 20 միլիոնի, համաճարակներից և սովից մահացավ 10 միլիոն մարդ:
Պատերազմի հիմնական պատճառները իմպերալիստական պետությունների միչև գոյություն ունեցող սուր հակասություններն էին, որոնք արտահայտում էին աշխարհը վերաբաժանելու, նոր գաղությեր, հումքի աղբյուրներ և կապիտալի ներդրման նոր շրջաններ ձեռք բերելու հարցերում:
Պատերազմին մասնակցող բոլոր իմպերալիստական պետությունները ունեին իրենց զավթողական պլանները: Գերմանիայի նպատակն էր հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում, լիակատար պարտության մատնել Անգլիային և զրկել նրան գաղութներից, ջախջախել Ֆրանսիային ու Բելգիային և տիրանալ նրանց գաղութներին, թուլացնել Ռուսաստանին, զավթելով նրանից Ուկրաինան, Լեհաստանը, Մերձբալթյան երկրները և ամրապնդել դիրքերը Բալկաններում և Մերձավոր արևելքում: Իսկ Ավստրո-Հունգարիայի նպատակն էր գերշխանություն հաստատել բալկաններում:
Անգլիան մտնելով պատերազմի մեջ ցանկանում էր պահել իր հսկայական գաղութները, ջախջախել Գերմանիան և ամրապնդել դիրքերը Եգիպտոսում: Ֆրանսիայի նպատկան էր Գերմանիայից ետ գրավել 1871 թվականին նրա կողմից նվաճված Էլզաս-Լոթարինգյան և զավթել Սաալի ավազանը: Ցարական Ռուսաստանը ձգտում էր տիրանալ Սև ծովի նեղուցներին, Արևմտյան Հայաստանին և Գալիցիալիցիային: Իտալիան նվճողական պլաններ ուներ Բալկաններում և Ավստրո-Հունգարիայում: ԱՄՆ-ն ով պատերազմի մեջ մտավ 1917 թվականին, ցանկանում էր օգտագործել երկրների թուլացումը և իր կամքը թելադրել: Օսմանյան Կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակն էր Գերմանիայի օգնությամբ պանթուրքական զավթողական ծրագրերի իրականացումը: [1]
Ինպես նաև պատերազմի պատճառներից մեկներ Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը (1863–1914) թթ. սպանությունը:
Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին: Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում Հայաստանի առաջին հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև: 1919 թվականի Փարիզի խաղաղության կոնֆերանսում Մեծ քառյակը (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա) ստորագրեցին մի շարք պայմանագրեր: Ստեղծվեց Ազգերի լիգա, որպեսզի հետագայում բացառվեր նմանատիպ հակամարտություն: Սակայն արդյունքում Եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ և զարգացավ ազգայնամոլությունը, ինչից ծնունդ առավ նաև Նացիզմը:[2]
Պատերազմի ամենամեծ հետևանքը եղավ ԱՄՆ-ի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազդեցության մեծացումը ամբողջ աշխարհով: Իրենց նոր ներուժը օգտագործելու համար ստեղծվեցին նոր նախարարություններ: Մտցվեցին նոր հարկեր, ընդունվեցին նոր օրենքներ, որպեսզի պահպանեն իրենց ռազմական ներուժը, դրանցից շատերը գործում են մինչև օրս: Եվ հակառակը, որոշ վաղեմի մեծ տերություններ ինչպիսիք են Ավստրո-Հուգարիան և Գերմանիան, կորցրեցին իրենց ազդեցությունը:

Դաշնակից երեք երկրներում (Բրիտանիա, Իտալիա և ԱՄՆ) Համախառն ազգային արդյունքը (ՀԱԱ) աճեց, բայց նվազեց Ֆրանսիայում, Ռուսաստանում, չեզոք Նիդերլանդներում և Կենտրոնական ուժերի մոտ: Ավստրիայում, Ռուսաստանում Ֆրանսիայում և Օսմանյան կայսրությունում ՀԱԱ-ն նվազեց 30%-ից 40%-ով: Ավստրիայում օրինակ խոզերի մեծ մասը մորթվեցին, և պատերազմի վերջում մսի ճգնաժամ էր: Բոլոր երկրներում ՀԱԱ-ի կառավարության մասը աճեց՝ Ֆրանսիայում և Գերմանիայում հասնելով 50%-ի:
Արևմտյան Հայաստանում կատարվող ռազմական գործողությունները
1915 թվականի սկզբին Կովկասյան ճակատի ռազմական գործողություններն արդեն ընդանում էին Արևմտյան Հայաստանի տարածքում: Կովկասյան բանակի չորրորդ կորպուսի զորամասերը, որոնք գործում էին Երևանի ուղղությամբ և տակավին պատերազմի սկզբերին մտել էին Բայազեթի ու Ալաշկերտիհովիտները` ռուսական զորքի ձախ թևն ապահովելու նպատակով, Սարիղամիշի տակ թուրքական զորքերի ջախջախումից ու ռուսական բանակի հաջող հարձակումից հետո, ավելի աշխուժացրին իրենց գործողությունները: Նրանց անընդմեջ հարվածների տակ թուրքական զորքն անկանոն նահանջում էր դեպի Մուշ և Բիթլիս, թալանելով հայկական գկժյուղերը, ոչնչոցնելով նրանց բնակիչներին: Հետևելով հակառակորդին ռուսական զորքը 1915 թվականիի փետրվար-մայիս ամիսներին գրավեց Մանազկերտը, Բաշկալեն, Շատախը, Կոթուրը, Արճեշը, Վանը: Աբդուլ-Քերիմ փաշայի հրամանատարությամբ թուրքական զորքը հակահարձակում կազմակերպեց ընդդեմ չորրորդ կորպուսի զորմասերի:
Թուրքական զորքի մեծ քանակության պատճառով չորրորդ կորպուսը ստիպված էր նահանջել դեպի Ալաշկերտի հավիտը: Սակայն հուլիսի վերջին օժանդակ ուժեր ստանալ նորից հարձակում կազմակերպեցին և կարողացան հետ շպրտել թուրքերին, նորից հասնելով Վանա լճի ափերը: Շուտով Արևմտյան Հայաստանի ամբողջ հարավ-արևմտյան մասը ազատագրվեց:
Արդեն 1916 թվականի հունվարի 16-ին ռուսկան զորքը կարողացավ հասնել Քյոփրի-քյոլ , որտեղ ջախջախեցին թուրքական զորքին և նրանց հետ մղեցին դեպի Կարին: Իսկ արդեն փետրվարի 16-ին ռուսակնա զորքը մտավ Կարին և գրավեց քաղաքը:


Հայերի մասնակցությունը պատերազմին
Կովկասյան ռազմաճակատում ծավալված ռազմական գործողություններին հայերի ակտիվ մասնակցությունը պայմանավորված էր Արևմտյան Հայաստանն ազատագրելու նրա վաղեմի բաղձանքի հետ: Ուստի պատերազմի սկզբից լավ սկիզբ առավ հայկական կամավորական շարժումը: Ցարական իշխանությունը, օգտվելով հայ ժողովրդի ոգևորությունից որոշեց, խրախուսելու համար կամավորական շարժումը, նույնիսկ չզլացան հրապուրիչ խոստումներ տալ հայ ժողովրդին:
Ռուսական կայսրության մեջ բնակվող երկու միլիոն 54 հազար հայերից ցարական բանակ տվեցին մոտ 250 հազար հայ զինվոր, որը կազմում էր արևելահայերի 13%-ը: Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բանակններում զորակոչված հայ զինվորների թիվը անցնում էր 50 հազարից: Հայ քաղաքական գործիչները ինչպես հայկական գաղթօջախներում, այնպես էլ Անդրկովկասում լայնորեն պրոպագանդա էին մղում արևմտահայությանը թուրքական լծից ազատվելու համար օգնել դաշնակից բանակներին նաև կամավորներով:
Ստեղծվել էր այսպես կոչված «Ռազմական խորհուրդ», որը համվաքագրում էր կամավորներին, կազմում ջոկատներ և ապահովում զենքով: Այն իր ներկայացուցչներն ուներ կայսրության գրեթե բոլոր հայաբնակ վայրերում: Կամավորական կնդեր կազմակերպելու գործին հիմնական նյութական օգնությունը տրվում էր ցարական կառավարության կողմից: Սակայն հայերը ևս միջոցներ էին տրամադրում, միայն 1915 թվականին հանգանակած գումարըկազմում էր 1.444.000 ռուբլի, որի 1.020.000 ռուբլին հավաքել էին Ռուսական կայսրությունում բնակվող հայերը:
Սկզբնական շրջանում կազմակերպվեցին կամավորակնա չորս` 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատները, տարբեր ժամանակներում այդ ջոկատների հրամանատարնեն են եղել `  Անդրանիկ Օզանյանը, Քեռին, Խանասորցի Վարդանը, Համազասպը և ուրիշները:  Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ, 6-րդ և 7-րդ ջոկատները և 1915 թվականին կամավորականների թիվը հասավ 6000-ի:
Կամավորական առաջին ջոկատը, որի հրամանատարն էր Անդրանիկը և որն ամենախոշոն էր բաղկացած էր` 1200 հոգուց, ճակատ մեկնելուց 1914 թվականի նոյեմբերի 16-ին գործում էր Սալմաստ վան ուղղությամբ գործում էր գեներալ Չերնոզուբովի զորաբաժանումում: Երկրորդ ջոկատը ճակատ մեկնեց նոյեմբերի 7-ին`Իգդիր-Բայազեթ- Բերկրի-Վան, երրորդը` նոյեմբերի 13-ին`Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բիթլիս, չորրոդը `նոյեմբերի 19-ին`Սարիղամիշ-Օրզան-Քյոփրի-քյոլ-Էրզրում ուղղություններով:
Անդրանիկի ջոկատը նոյեմբերրի կեսից մինչև դեկտեմբերի 18-ը Կոթուրի շրջանի գրավմանը: Ջոկատը նաև գրավեց Վանից ոչ հեռու գտնվող Սարայ գյուղաքաղաքը, որով ձախողեց թուրքական զորքի առաջխաղացումը Վանի ուղղությամբ:
Ամենաարյունահեղ մարտերը տեղի ունեցան 1915 թվականի ապրիլի 2-րդ կեսերին Սալմաստի գավառի կենտրոն ` Դիլման քաղաքի մատույցներում: Ռուսականի զորքը և Անդրանիկի ջոկատը ետ շպրտեցին Խալիլ-բեյի զորքը:
Անդրանիկի ջոկատը հերոսական մարտեր մղեց նաև Դուզ-Դաղի շրջանում, մասնակցեց Բաշկալայի և Ասուրլիի գրավմանը: Թուրքական զորքերը նաահանջեցին Ջուլամերկի ուղղությամբ. նրանց հետապնդում էր Անդրանկի ջոկատը: Վերջինս ռուսական զորքի կազմում անավ պարսկա-թուրքական սահմանը, թշնամուն նոր հարված հասցրոց խանասորի լեռնանցքում, ապա մտավ բաշկալե:
Անդրանիկի ջոկատի տարած փայլուն հաղթանակները արագացրեց Ռուսաստանի առաջընթացը Վանի ուղղությամբ: 1915 թ. մայիսի 17-ին Վարդան Արարատյան գունդը` կազմված 2-րդ, 3-րդ և 4-րդ կամավորական ջոկատներից, մտավ Վան: Այնուհետև, Վան մտավ գեներալ Նիկոլաևի զորքը: Բայազետից մինչև Վան, 20 աստիճան ցրտի պայմաններում հաջողվեց հետ շպրտել Թուրքերին և նվաճել Բերկրին, Ջեյվան, Ջանիկը և այլն:
Վաի ազատագրումից հետո հայկական կամավորական ջոկատները գեներալ Տրուխինի զորաբանակի կազմում համառ մարտեր մղեցին Վանա լճի հարավային մասում և պարտության մատնելով հակառակորդին շարժվեցին Մուշի և Բիթլիսի ուղղությամբ: Սակայն մարտերի թեժ պահին հուլիսի 16-ին տակտիկական նկատառումներով զորքին հրամայեցին նահանջել թողնելով գլխավորած տարածքները և Վանը:
Որքան էլ ռուսական առանձին զորամասերում բարձր էին գնահատում կամավորների քաջագործությունները, այնուամենայնիվ ցարական կառավարությունն անհավասարությամբ էր վերաբերվում Կովկասյան ռազմաճակատում գործող հայկական կամավորական ջոկատներին, երկյուղելով որ դրանք կարող են դառնալ հայկական բանակի հիմք: Այդ պատճառով էլ 1915 թվականի վերջին որոշեցին վերակազմավորման անվան տակ ցրել ցրել հայկական զորաջոկատները և նրանց տեղափոխել ռուսական զորամասերում գործող հրաձգային գումարտակները:
1916 թվականի ամռանը ցարական հրամանատարությունը կամավորական ջոկատներից կազմվեց 5 գւմարտակ: Դրանցից մեկը միացվեց գեներալ Դևիտտեի զորամասին, իսկ մնացած 4-ը` գեներալ Չերնոզբովի կովկասյան հեծելազորային կորպուսին:
Ցարական հրամանատարության վարած քաղաքականությունը խիստ դժգոհություն առաջացրեց կամավորականների շարքում և արդյունքում նրանցից շատերը լքեցին ռազմաճակատը: [3]

Եզրակացություն
Հայերը մասնակցելով առաջին համաշխարհային պատերազմին հույս ունեին վերականգնել իրենց ազատությունը և ազատագրել Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական տարածքները: Սակայն ցարական Ռուսաստանը նրանց ընդամենը օգտագործեց իր նվաճողական ծրագրերը իրականացնելու համար և անգամ չգնահատեց նրանց կատարած գործը:
Իմ կարծիքով, հայերի հույսերը իսկզբանե անհիմն էին, քանզի Ռուսաստանը չէր պատրաստվում նրանց տալ երկար սպասված անկախությունը, սակայն Թուրքիրայի տիրապետության տարածքում գտնվող տարածքները բնակեցված էին հայերով և այդ հանգամնքի վրա աչք փակել չէր կարելի: Այնպես որ հայերը, ըստ իս պարտավոր էին մասնակցել մարտերին գոնե նրանց օգելու համար:




[1] Հայ ժողովրդի պատմություն, հատոր 6, 1981 թվական
[3]  Հայ ժողովրդի պատմություն, հատոր 6, 1981 թվական

No comments:

Post a Comment