Դանիել Վարուժանը (Դանիել Չպուգքյարյան)
ծնվել է 1884թ.-ի ապրիլի 20-ին, մահացել է 1915թ.-ի օգոստոսի 26-ին: Դանիել Վարուժանի ստեղծագործության
էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։
Վարուժանի «Հացին Երգը» երգը
շարքը հրապարակվել է նրա մահվանից տարիներ հետո`1921թ.-ին: Նա գրել է հացի արարման
պատմությունը և գովերգել է հողագործի աշխատանքը:
Նրա «Հացին Երգը» շարքից, ես
կարդացել եմ` «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ» բանաստեղծությունները և «Լուսին» բանաստեղծությունը, որը չի մտնում «Հացին Երգը» շարքի մեջ:
«Հասուն արտ» բանաստեղծության
մեջ Վարուժանը նկարագրել է հասած արտը, այն նմանեցնելով բոցի, կրակի, ոսկեծուփ ծովի,
ասում էր, որ կարծես արևը մտած լինի արտի մեջ: