Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի
30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։
1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերանքի չիբուխը»
1928)։ Վերադարձավ արտասահման
1930թ և ապրեց այնտեղ մինչ
1936 թվականը՝ հանդես գալով որպես Խորհրդային միության կողմնակից։
1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։