Չարենցի ոճը շատ յուրօրինակ է: Նա օգտագործում է իրեն բնորոշ բառեր, որոնք այնքան էլ կիրառական չեն և որոնցից կարելի է նրան ճանաչել: Երբեմն նա օգտագործում է դաժան բառեր, օրինակ` «Դանթեական առասպելում»`«արնոտ վերմակների տակ, ատամներ ցիրցան, Կոխոտում էինք ընկերների դին» և այլ արտահայտություններ: «Վահագն» պոեմի մեջ Չարենցը նույնպես այդպիսի բառեր է օգտագործել, բայց կարևորը ոչ թե դա էր, այլ նրա ասելիքը: Սկզբում ինձ թվաց, թե նա մյուս գրողների նման գովերգելու է հեթանոսական Վահագն աստծուն, բայց երբ կարդացի, հասկացա իրական նպատակը: Նա ասում էր, որ պետք չէ հույսը դնել ինչ-որ միֆերի վրա, եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, պետք է պայքարես դրա համար: Չարենցը իր կյանքի ընթացքում տեսել է հայ ժողովրդի հետ կատարված դաժան դեպքերը, և դա ազդել է նրա ներաշխարհի վրա, ըստ իս, դա է պատճառը որ նա օգտագործում է դաժան բառեր: