Սևակն ասում է Տերյանի մասին.
Տերյանը .... ազնիվ մետաղի
պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր
մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար...»:
Տերյանի բանաստեղծությունները
թախծոտ են, կարոտով ու սիրով լի, երբեմն նաև տխուր: Բայց ես չեմ տխրում դրանք կարդալիս,
քանի որ Տերյանը գրել է շատ գեղեցիկ և հաճելի լեզվով: Երբ կարդում ես Տերյանի բանաստեղծությունները,
սկսում ես խորհել կյանքի, կարոտի և այլ զգացմունքների մասին: Տերյանը հատկապես շատ
գեղեցիկ է նկարագրում տարվա եղանակները,օրինակ`աշունը: Երբ կարդում եմ նրա գործերը
աշնան մասին, անկախ եղանակից, ինձ թվում է, թե աշուն է: Նա շատ գեղեցիկ է նկարագրում աշունը: Իմ կարծիքով, նա մեր լավագույն բանաստեղծերից
է, ում կարելի է հաճույքով կարդալ։ Նա տարբերվում է մեր մյուս բանաստեղծներից իր ոճով
ու լեզվով: