Այս նյութի նպատակն է պատմել մեր տարազի կիրառության, գույների և նշանակության մասին: Այսօր շատերը չեն հասկանում տարազի նշանակությունը, այդ իսկ պատճառով էլ ես, որոշեցի ներկայացնել հետևյալ թեման: Այս նյութը պատրաստելիս ես օգտվել եմ Microsoft PowerPoint, Microsoft office 2007 ծրագրերից:
Տարազը, մարդկանց կյանքի համար
կարևոր այլ բաղադրիչների հետ մեկտեղ,
կենցաղի և մշակույթի կամ, այսպես ասված`<<կենսապահովման մշակույթի>> ավանդականությամբ
բնութագրվող տարրերից է:
Ավանդական տարազը <<մարդու ցեղային, դասային, սեռային պատկանելիությունը ցուց
տվող անձնագիր է, հասարակական
նշանակությունը բնութագրող խորհրդանիշ>>: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով յուրահատուկ
էթնիկական ցուցիչ է, որը կապված լինելով տվյալ էթնիկական ընդհանրության ծագման,
զարգացման, պատմական ճակատագրի, որոշակի բնակլիմայական միջավայրի հետ, արտացոլում
է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունն ու ազգային խառնվածքի որոշ առանձնահատկություններ:
Առօրյա կամ առտնին հագուստը հարմարեցվել է տվյալ տարածքի
բնակլիմայական, էթնիկական միջավայրին: Սոցիալական խավերի տարազային համալիրի տարբերություններն արտահայտվել են ինչպես կարի
որակով , այնպես էլ պարտադիր և պատվաբեր, հարգի համարվող տարազամասերի
առկայությամբ կամ բացակայությամբ:
Ավանդական տարազն ինչ-որ չափով ունի անհատական բնույթ և
բնութագրում է տվյալ ազգագավառին հատուկ
ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն ու բարքը, կենցաղը, մշակութային շատ
տարրեր, այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության
մշտարթուն հսկողության տակ, որն արգելում է յուրաքանչյուր շեղում գրված,
կանոնագրված կամ չգրված սովորութային իրավունքից ու ավանդական բարքերից: Հագուստը սերտորեն կապված է նաև
էթնիկական ընդհանրության հոգեկան կերտվածքի առանձնահատկությունների հետ:
Հագուստի առտնի տարբերակը ընկած է տոնածիսական հիմքում, որոշ առանձնահատկություններով հանդերձ, հաճախ հագուստի հնացած տոնական տարբերակը կիրառվում է առօրյայում:
Կանանց գլխի հարդարանքին մեծ նշանակություն է տրվել, այն համարվել է բարեկեցության գրավական:
Հագուստի առտնի տարբերակը ընկած է տոնածիսական հիմքում, որոշ առանձնահատկություններով հանդերձ, հաճախ հագուստի հնացած տոնական տարբերակը կիրառվում է առօրյայում:
Կանանց գլխի հարդարանքին մեծ նշանակություն է տրվել, այն համարվել է բարեկեցության գրավական:
Տղամարդու հայկական տարազ
Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝
ուսային և գոտիական: Հայերը զարդարում էին
շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը
հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին
այծի բուրդը։
Կանացի հայկական տարազ
Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ
, բաճկոնակներ և անթև
հագուստներ։ Զգեստները կարում էին
սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի
հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները
զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր
էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական
բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։
Մուշ-Տարոն
Կանանց տարազ
•Աղջիկներ: Գլխին գցում են
8սմ երկ. Քառակուսի ճերմակ կերպաս
կամ սպիտակ անիվնները նախշուած եազմաս / դաջազարդ գլխաշոր /, եռանկյունաձև ծալուած
և ծոծրակի վրայ հանգուցուած:
•Մազերը 7-8 հյուսք էին անում: Ծայրերն ամրացնում էին
ծամթելով, մետաքսե դայթանով, կամ դայթանի վրա կախուած արծաթե մահիկների
շղթաներով:
•Կանայք: Հարսերը երկու
հյուս էին անում, իսկ ծերերը`մեկ հյուս: Ֆէսի մեջ դնում են 8-10 սմ լայնությամբ փայտե
շրջանակ` ամրացրած բարձիկի վրա, որպեսզի գլուխը չցավի:
Հագնում էին շապիկ, շապիկի վրայից հագնում էին անթարի , կարում են հալէպ: Փեշը
երկու կողմէն վար ճեղքուած և շրջապատված դայթանով և 4սմ կապույտ կտորով-սըճև:
Ճեղքը կոչվում է չաք: Թևերը` մինչև
դաստակը, վարը` փոքր չափ, երիզուած դայթանով:
Անթարու վրա հագնում են գործուած կամ մահուդից կարուած
գոգնոց: Գոտիից մինչև վար է երկարում:
Տղամարդիկ 18-19 տարեկան`
մազերը կտրած
են, միայն ճակատի մեջղից մեկ փունջ են ձգում` պուպուշիկ, ականջների մեջ փունջ են
թողնում- գուլակ, 1 փունջ էլ թողնում են
գագաթի մեջտեղում` բռջամ, որը հաճախ երկարում է մինչև ուսերը:
Շալվարը տեղական բրդե կերպաս թումբանի նման է, միյայն մի քիչ`
լայն: Փողերի ծայրին կարում են դայթան, շալվարի մեջ դնում են շապիկի փեշերը:
Վասպուրականի տարազ
Ընդգրկում է Շատախը, Վանա լճի շրջակայքը, Մանազկերտը, Սասունը: Իշխող գույնը կարմիրն է: Կանանց և աղջիկների գլխի հարդարանքը տարբերվել է: Աղջիկները կրել են ֆեսանման գլխակներ՝ բազմաթիվ զարդերով: Պարանոցը, կուրծքը և բազուկները զարդարվել են մի քանի շարք արծաթե վզնոցներով և ապարանջաններով: Կանանց գլխի հարդարանքը հետևյալն է. երկու՝ իրարից անջատ գլաններ և 3-5 գլխաշոր: Այս տարազում պահպանվել է քթի արծաթի զարդը(այն պիրսինգի հետ որևէ կապ չունի):
Տղամարդկանց ներկայությամբ կանայք իրենց բերանը փակել են բերանակալով: Աղջիկներն ունեցել են 15-20 ծամ հյուս, որոնք հասել են մինչև գոտկատեղ և ծածկել են մեջքը: Գոգնոցը կարճ է և տոնական՝ զարդարված բուսական նախշերով: Հարուստ կանանց գոտու ճարմանդի վրա եղել է Նար աստվածուհու(ջրերի աստված՝ Ծովինարի) խորհուրդը:
Տղամարդկանց ներկայությամբ կանայք իրենց բերանը փակել են բերանակալով: Աղջիկներն ունեցել են 15-20 ծամ հյուս, որոնք հասել են մինչև գոտկատեղ և ծածկել են մեջքը: Գոգնոցը կարճ է և տոնական՝ զարդարված բուսական նախշերով: Հարուստ կանանց գոտու ճարմանդի վրա եղել է Նար աստվածուհու(ջրերի աստված՝ Ծովինարի) խորհուրդը:
Տարազի գույները
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացիու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը:Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն: Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք:Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով: Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով: Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով: Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի: Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների` քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ:
Մեր այսօրվա հագուստը խիստ տարբերվում է մեր նախկին հագուստներից` և տեսքով, և հարմարավետությամբ: Մենք դարերի ընթացքում փոխեցինք մեր մտածելակերպը, ոճը և նախընտրեցինք այլ մշակույթը, այսինքն հիմա հագնում ենք այն հագուստը, որն ավելի շատ նախընտրում են հագնել օտարերկրացիները: Իմ կարծիքով, մենք չպետք է մոռանանք մեր տարազները, քանի որ նրանք ունեն մշակութային մեծ արժեք և համարվում են մեր պատմության մի մասը:
Հղումները և օգտագործված գրականությունը`
Հեղինէ Փափազեան- Հայկական տարազ
No comments:
Post a Comment