Ես ընտրել եմ այս թեման, որովհետև որպես ապագա տնտեսագետ,
ես ցանկանում եմ ցույց տալ, թե ինչ ազդեցություն են թողել խորհրդային կարգերը հայաստանի
սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
ԽՍՀՄ-ը կազմավորվել է 1922թ.-ի դեկտեմբերի 30-ին և փլուզվել 1991թ.-ին: Նրա
կազմի մեջ էին մտնոիմ `Բելոռուսական ԽՍՀ-ն (ԲԽՍՀ), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ
Սոցիալիստական Հանրապետությունը (ՌԽՖՍՀ), Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական
Հանրապետությունը (ԱԽՖՍՀ), որը ներառում էր Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ները
(1936 թ-ից մտել են ԽՍՀՄ-ի կազմի մեջ՝ որպես ինքնուրույն միութենական հանրապետություններ)
և Ուկրաինական ԽՍՀ-ն (ՈւԽՍՀ):
Կրթությունը
և գիտությունը

Խորհրդայնացումից անմիջապես հետո Հայաստանում սկսվեց իրականացվել կրթական և մշակութային նոր քաղաքականություն: Դրա հիմնական խնդիրներն էին հանրապետությունում ընդհանուր պարտադիր ուսուցում մտցնելը և նոր սոցիալիստական մշակույթ զարգացնելը: Խորհրդային իշխանությունը մշակույթը համարում էր ժողովրդի վրա ներազդելու լավագույն միջոց և ամեն ինչ անում էր այն ամբողջովին կոմունիստական գաղափարախոսությանը ենթարկելու համար: 1921 թ. Սեպտեմբերի 21– ին ՀԽՍՀ Ժողկոմխորհը դեկրետ ընդունեց չափահաս բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին: Ստեղծվեցին անգրագիտության վերացման կայաններ: Մինչև 1940 թ. հանրապետությունում հիմնականում անգրագիտությունը վերացվեց: Գրագետ էր դարձել բնակչության ավելի քան 80 %– ը: Նույնը չէր կարելի ասել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին. Ադրբեջանցիների 94 %– ը անգրագետ էր: Քրդերն առհասարակ գիր չունեին:Դպրոցն անջատվեց եկեղեցուց, փակվեցին մասնավոր դպրոցները, կրթությունը դարձավ անվճար: Հայաստանում հիմնվեց երկու տիպի դպրոց՝ տարրական և յոթնամյա: Ուսուցումը կատարվելու էր մայրենի լեզվով:1926 թվականից քաղաքային բնակավայրերում որոշվեց ունենալ եռաստիճան դպրոց՝ տարրական, յոթնամյա, լրիվ միջնակարգ, իսկ գյուղական վայրերում հիմնականը տարրական դպրոցն էր:Քայլեր ձեռնարկվեցին նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ ստեղծելու համար; 1921 թ. հոկտեմբերին Երևանի պետական համալսարանում բացվեց մանկավարժական ֆակուլտետ: