Tuesday, 22 March 2016

Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Վիլյամ Արմենակի Սարոյանը ամերիկահայ գրող է։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
Սարոյանը գրել է ամերիկացի գրողներին հատուկ ոճով, որը ինձ շատ է դուր գալիս: Նա թեկուզ իր կարճ պատմվածքների մեջ ունի բազում ենթատեքստեր, որոնք դառնում են շատ հետաքրքիր քննարկման թեմա:

Սարոյանից կարդացել և քննարկել ենք «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը: Ջոն Բայրոն մի ասորի ագարակատեր էր, որը մի օր տեսնում է պատմվածքի հերոսին և Մուրադին իր կորած ձին հեծնելիս։ Սակայն նա ասում է, որ եթե չճանաչեր տղաների ընտանիքը, չիմանար նրանց ազնվությունը, կմտածեր, որ այդ ձին իրենն է: Նրանք ձի հեծնել են սովորում, իսկ հետո ձին վերադարձնում են Ջոն Բայրոյին։ Ագարակատերը, տեսնելով իր ձին, կեսօրին գալիս է Ղարաօղլանյանների` տղաների տուն և ասում, որ իր ձին վերադարձել է, նույնիսկ ավելի ուժեղ է և բնավորությամբ ավելի մեղմ, քան առաջ:
Նա ի սկզբանե գլխի էր ընկել, որ այդ ձին իրենն է, բայց չէր ասում, երևի չցանկանալով վիրավորել նրանց: Ինչպես նաև ցանկանում էր , որ տղաների երազանքը իրականանա:

No comments:

Post a Comment