Tuesday, 22 March 2016

Ջրային ռեսուրսներ

Բնական ռեսուրսնեից ամենակարևորը ջրային ռեսուրսներն են։ Իսկ այսօր` մարտի 22-ին ջրային ռեսուրսների պահպանման միջազգային օրն է: Ջրի նշանակությունը շատ մեծ է մարդու կյանքում, առանց ջրի անհնար է ապրել: Հասուն մարդու օրգանիզմի 65-70 և նորածնի մարմնի 90 տոկոսը բաղկացած է ջրից: Մարդն ամեն օր (նաև սննդի միջոցով) ընդունում է 2-2,5 լիտր ջուր, 1,5 լիտր էլ` լոգանքի կամ ցնցուղի միջոցով: Առանց սննդի մարդը կարող է գոյատևել մինչև երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ ավելի:
Ջուրը կյանքի աղբյուրն է և շատ կարևոր է ջրային ռեսուրսները ճիշտ և խնայողաբար օգտագործելու կարողությունը։ Որը ցավոք սրտի չի կատարվում ՀՀ-ում։
Մեր խոշոր լճերը՝ Սևանը եւ Պարզ Լիճը գտնվում են աղտոտված վիճակում։ Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում հաշվում է մինչև 120 լիճ, սակայն սրանց մի մասը ամռան ամիսներին, հատկապես չորային տարիներին ցամաքում են: Լճերի շարքում ամենակարևոր դերը պատկանում է Սևանա լճին: Հսկայական է նրա տնտեսական ու ռեկրեացիոն նշանակությունը: Բավական է նշել, որ Սևանա լճից է սկիզ առնում ՀՀ համար ամենակարևոր գետը` Հրազդանը: Հրազդան գետի վրա է գտնվում ՀՀ ամենախոշոր հիդրոէներգետիկ համակարգը, ինչպես նաև Հրազդան գետի ջրերով է ոռոգվում Արարատյան դաշտը:

Սևանա լիճը հանդիսանում է նաև խոշոր էկոհամակարգ, որտեղ պահպանվում են մի շարք կենդանատեսակներ:
Հայասատանում եղած փոքր լճերի զգալի մասը օգտագործվում է, որպես խմելու ջուր: Հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրավազաններից խոշորագույնը գտնվում է Արարատյան դաշտի ընդերքում: Արարատյան ստորերկրյա ջրի ավազանի ջրերը այժմ օգտագործվում են խմելու, ոռոգման նպատակներով: ՀՀ-ում կա մոտ 10 հազ. գետ ու գետակ, որից 100 կմ և ավելի երկարություն ունեն ընդամենը 6-ը: Մենք ունենք նաև հանքային ջրեր։ Իսկ հանքային ջուրը ունի բուժիչ հատկություն: Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:
Ջրերը հիմնականում օգտագործվում են և ոռոգման, և էկեկտրաէներգետիկ նպատակով։
Բայց մեր ջրային ռեսուրսները աղտոտված են։ Հարկավոր է մաքռել լճերը՝ օգտագքրծեկով նոր տեխնոլոգիաներ։ Ինչպես նաեւ պետք է պահպանել սանիտարական նորմերը։
Մենք ունենք լավ ջրային ռեսուրսներ և պետք է խնամքով օգտագործենք դրանք։ Օրինակ ՝ Ռուսաստանը հզոր եւ հսկայական երկիր է բայց չունի սեփական խմելու ջուր։
Մեր գետերը և լճերը աղտոտվում են ոչ միայն մարդկային գործոնի այլ նաեւ գործարաննեի թափոնների օատճառով։ Հարկավոր է կանգնեցնել աղտոտման աղբյուրները։

Որպես փոքրիկ երկիր մենք ունենք լավ ջրային ռեսուրսներ, մնում է ճիշտ օգտագործենք դրանք։

No comments:

Post a comment