Friday, 25 March 2016

Հրանտ Մաթևոսյան «Կանաչ դաշտը»

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտ»-ը շատ հետաքրքիր պատմվածք է: Հեղինակը պատմում է ձիու և գայլի պայքարի մասին, երկուսն էլ պայքարում են իրենց ձագերի համար: Ձին արդեն պառավ էր և պայքարում էր, որ փրկի ձագի կյանքը: Չնայծ նրան, որ ձին կապված էր  ամեն կերպ պայքարեց և ըս իս, տարավ հաղթանակ:

Իմ կարծիքով, մենք չենք կարող մեղադրել գայլին. նա էլ իր ձագերին էր ուզում կերակրել: Մեր կյանքն էլ այդպիսին է, ինչ-որ մեկը պետք է տուժի մյուսի բարեկեցիկ կյանքի համար: Իսկ բնության մեջ ավելի դաժան է. թույլերը պետք է մեռնեն, որ ուժեղը ապրի:  Առաջին հայացքից թվում է` թե գայլը, թե ձին պարտվեցին, բայց իմ կարծիքով դա այդպես չէ: Ձին հաղթեց, քանի որ նրա նպատակը ձագին պաշտպանելն էր և դա նրան հջողվեց:

Tuesday, 22 March 2016

Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Վիլյամ Արմենակի Սարոյանը ամերիկահայ գրող է։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
Սարոյանը գրել է ամերիկացի գրողներին հատուկ ոճով, որը ինձ շատ է դուր գալիս: Նա թեկուզ իր կարճ պատմվածքների մեջ ունի բազում ենթատեքստեր, որոնք դառնում են շատ հետաքրքիր քննարկման թեմա:

Ջրային ռեսուրսներ

Բնական ռեսուրսնեից ամենակարևորը ջրային ռեսուրսներն են։ Իսկ այսօր` մարտի 22-ին ջրային ռեսուրսների պահպանման միջազգային օրն է: Ջրի նշանակությունը շատ մեծ է մարդու կյանքում, առանց ջրի անհնար է ապրել: Հասուն մարդու օրգանիզմի 65-70 և նորածնի մարմնի 90 տոկոսը բաղկացած է ջրից: Մարդն ամեն օր (նաև սննդի միջոցով) ընդունում է 2-2,5 լիտր ջուր, 1,5 լիտր էլ` լոգանքի կամ ցնցուղի միջոցով: Առանց սննդի մարդը կարող է գոյատևել մինչև երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ ավելի:
Ջուրը կյանքի աղբյուրն է և շատ կարևոր է ջրային ռեսուրսները ճիշտ և խնայողաբար օգտագործելու կարողությունը։ Որը ցավոք սրտի չի կատարվում ՀՀ-ում։
Մեր խոշոր լճերը՝ Սևանը եւ Պարզ Լիճը գտնվում են աղտոտված վիճակում։ Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում հաշվում է մինչև 120 լիճ, սակայն սրանց մի մասը ամռան ամիսներին, հատկապես չորային տարիներին ցամաքում են: Լճերի շարքում ամենակարևոր դերը պատկանում է Սևանա լճին: Հսկայական է նրա տնտեսական ու ռեկրեացիոն նշանակությունը: Բավական է նշել, որ Սևանա լճից է սկիզ առնում ՀՀ համար ամենակարևոր գետը` Հրազդանը: Հրազդան գետի վրա է գտնվում ՀՀ ամենախոշոր հիդրոէներգետիկ համակարգը, ինչպես նաև Հրազդան գետի ջրերով է ոռոգվում Արարատյան դաշտը: