Tuesday, 19 January 2016

Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր»

Գուրգեն Մահարին «Ծաղկած փշալարեր» վիպակում պատմում է իր Սիբիր աքսորի տարիների և հիշում` ճամբարներում ապրած իր դժվար կյանքի մասին: Նրան աքսորել էին մեղադրելով իշխանության դեմ գործող նացիոնալիստական կուսակցության անդամ լինելու մեղադրանքվ, որի նպատակն էր Հայաստանն անջատել ԽՍՀՄ-ից: Սկզբում նրան ձերբակալել և տարել Երևանի բանտ իսկ հետո աքսորել Սիբիր:
Նա այդ տարիները անցկացրեց սիբիրյան մի բրուտանոցում որտեղ կին չկար, միայն տղամարդիկ էին: Բայց շուտով այդտեղ բերեցին կանանց տարբեր մեղադրանքքներով:
Այդ կանանցից մեկն էր Լյուդմիլա Շարթն էր, ով սիրային հարաբերություններ է ունենում ադրբեջանցի կալանավոր Մամայի հետ: Սակայն նրանց սիրավեպը տխուր ճակատագիր ունեցավ: Հերթական ստուգումների ժամանակ պարզվեց, որ Լյուդմիլան հղի է և նրան ուղարկեցին առաջին ճամբար, որտեղ հիվանդանոց կար: Հղի կալանավորները այդ հիվանդանոցում ծննդաբերում էին և եթե երեխան ողջ էր մնում, նրան համարակալում էին և հանձնում հատուկ աշխատող ծեր կանանց խնամքին, իսկ մայրերին ուղարկում էին ուրիշ ճամբար: Իսկ եթե երեխան մահանում էր, մորն ուղարկում էին նույն ճամբարը, որտեղ հայրն էր: Մամոյի ու Լյուդմիլայի երեխան մահացավ. Լյուդմիլան վերադարձավ բրուտանոց, որտեղ էլ կերտեց իր երեխայի կիսանդրին:
Վիպակում կաին նաև ուրիշ կերպարներ օրինակ` Աճեմյանը, նա հույս ունենալով հանդիպելու Կարապետյան անունով մի հայի, գնաց առաջին ճամբար՝ ճամբարի պաշտոնյաներից մեկի հետ, այնտեղ ծանոթացավ մի արցախցու  հետ, որին մեղադրել էին Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու ու Հայաստանին միացնելու մեղադրանքով:
Մի ուրիշ կերպար էր Մեսրոպ Ուզունյանը, շատ ճարպիկ ու սրամիտ մի հայ Սև ծովի մոտ գտնվող քաղաքներից մեկից, որը թեև հայերեն էր խոսում: Ճամբար եկած առաջին օրվանից իր սրամտության շնորհիվ նա աշխատանքի տեղավորվեց խոհանոցում: Նա դրսում ծանր աշխատանքներ կատարելու փոխարեն ընդամենը ջուր էր եռացնում ու բաժանում կալանավորներին՝ որպես թեյ: Արդյունքում գլխավոր խոհարարի փոխարեն մի անգամ ճաշ պատրաստելով արժանացավ նրա պաշտոնին:

Գրողը նկարագրում էր իր և այլոց անցկացրած աքսրի դաժան տարիները: Նրանք անմեղ մարդիկ էին ում խորհրդային միությունը վտանգավոր համարելով մեկուսարել էր աշխարհից: 

No comments:

Post a comment