Thursday, 5 May 2016

Saying goodbye

“School years are your best and careless years don't waste them.”

It is already spring, the trees are blooming, flowers are everywhere and the end of school year is approaching.

I had been studied at “Mkhitar Sebastatsi” Education complex since 11 th grade. The two years were short, but so interesting that I wasn't bored. I participated in many interesting excursions and seminars. I like this school, it's  freedoom. But now it is time for saying goodbye to my school, to my friends , to my teachers. This is the end of my school life. But this is also a new beginning of my new and more important life.  

Earth is dying

"The Earth does not belong to uswe belong to the Earth."

I think our planet is dying. The oceans and the air are polluted. People use our earth ruthlessly. A lot of animals in our ecosystem loose their health and functionality. Most species have already disappeared and many of them are dying. Due to our actions global climate is starting to change. Soon it would cause catastrophe. But I am glad that many people are worried about this. Yesterday studends published several stats in their blogs about that problem. 
In the past 35 years the human race has doubled its numbers to 7 billion, while the numbers of invertebrates (insects, worms) has dropped by 45%, an alarming decline that scientists say has a grave impact on the future of the planet. The study reported that over 320 species have disappeared over the last 500 years and vast numbers of larger animals such as orangutans and gibbons are disappearing from huge, protected areas of land.
Just let's imagine our future without forests and animals. What it will be like?
Wake up, humanity our planet is our treasure.

Tuesday, 5 April 2016

Ցտեսություն

Երկու տարի սովորել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ափսոս որ ուշ եկա կրթահամալիր և քիչ ժամանակ անցկացրեցի այս հիանալի ընտանիքում։Այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ մասնակցել հետաքրքիր ճանապարհորդությունների ու նախագծերի։ Կրթահանալիրում հասկացա թե ինչ է ազատությունը, սովորեցի կարծիքս արտահայտել։ Շատ հաճելի է, որ բացի գրքային դասերից մենք ունեցել ենք նաև պարի ու երգի դասեր: Ըստ իս, դա շատ հարկավոր է հատկապես մեր տարիքում, երբ մենք խրված ենք դասերի ու պարապունքների մեջ: Բայց ամենակարևոր բանը, որ ես ձեռք եմ բերել դա նոր ընկերներն ու ազատությունն է:

Friday, 25 March 2016

Հրանտ Մաթևոսյան «Կանաչ դաշտը»

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտ»-ը շատ հետաքրքիր պատմվածք է: Հեղինակը պատմում է ձիու և գայլի պայքարի մասին, երկուսն էլ պայքարում են իրենց ձագերի համար: Ձին արդեն պառավ էր և պայքարում էր, որ փրկի ձագի կյանքը: Չնայծ նրան, որ ձին կապված էր  ամեն կերպ պայքարեց և ըս իս, տարավ հաղթանակ:

Իմ կարծիքով, մենք չենք կարող մեղադրել գայլին. նա էլ իր ձագերին էր ուզում կերակրել: Մեր կյանքն էլ այդպիսին է, ինչ-որ մեկը պետք է տուժի մյուսի բարեկեցիկ կյանքի համար: Իսկ բնության մեջ ավելի դաժան է. թույլերը պետք է մեռնեն, որ ուժեղը ապրի:  Առաջին հայացքից թվում է` թե գայլը, թե ձին պարտվեցին, բայց իմ կարծիքով դա այդպես չէ: Ձին հաղթեց, քանի որ նրա նպատակը ձագին պաշտպանելն էր և դա նրան հջողվեց:

Tuesday, 22 March 2016

Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Վիլյամ Արմենակի Սարոյանը ամերիկահայ գրող է։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
Սարոյանը գրել է ամերիկացի գրողներին հատուկ ոճով, որը ինձ շատ է դուր գալիս: Նա թեկուզ իր կարճ պատմվածքների մեջ ունի բազում ենթատեքստեր, որոնք դառնում են շատ հետաքրքիր քննարկման թեմա:

Ջրային ռեսուրսներ

Բնական ռեսուրսնեից ամենակարևորը ջրային ռեսուրսներն են։ Իսկ այսօր` մարտի 22-ին ջրային ռեսուրսների պահպանման միջազգային օրն է: Ջրի նշանակությունը շատ մեծ է մարդու կյանքում, առանց ջրի անհնար է ապրել: Հասուն մարդու օրգանիզմի 65-70 և նորածնի մարմնի 90 տոկոսը բաղկացած է ջրից: Մարդն ամեն օր (նաև սննդի միջոցով) ընդունում է 2-2,5 լիտր ջուր, 1,5 լիտր էլ` լոգանքի կամ ցնցուղի միջոցով: Առանց սննդի մարդը կարող է գոյատևել մինչև երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ ավելի:
Ջուրը կյանքի աղբյուրն է և շատ կարևոր է ջրային ռեսուրսները ճիշտ և խնայողաբար օգտագործելու կարողությունը։ Որը ցավոք սրտի չի կատարվում ՀՀ-ում։
Մեր խոշոր լճերը՝ Սևանը եւ Պարզ Լիճը գտնվում են աղտոտված վիճակում։ Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում հաշվում է մինչև 120 լիճ, սակայն սրանց մի մասը ամռան ամիսներին, հատկապես չորային տարիներին ցամաքում են: Լճերի շարքում ամենակարևոր դերը պատկանում է Սևանա լճին: Հսկայական է նրա տնտեսական ու ռեկրեացիոն նշանակությունը: Բավական է նշել, որ Սևանա լճից է սկիզ առնում ՀՀ համար ամենակարևոր գետը` Հրազդանը: Հրազդան գետի վրա է գտնվում ՀՀ ամենախոշոր հիդրոէներգետիկ համակարգը, ինչպես նաև Հրազդան գետի ջրերով է ոռոգվում Արարատյան դաշտը:

Friday, 29 January 2016

Անգլո-ամերիկյան 1812-1815 թթ. պատերազմ

Այս նյութի նպատակն է ներկայացնել անգլո-ամերիկյան պատերազմը և պատերազմի  հետևանքները:
1812 թվականի հունիսի 12-ին Ամերիկան պատերզմ հայտարարեց Մեծ Բրիտանիային, այդպիսով սկսվում է Անգլո-ամերիկյան պատերազմը, որը հայտնի է նաև «Երկրորդ անկախության պատերազմ» անունով: Կառավարությունը և կոնգրեսը գնացել էին այդ կտրուկ քայլին հաշվի առնելով այն համոզմունքը, որ ռազմական գործողությունները կարող են տեղի ունենալ ցամաքում: Անգլիայի հիմնական նպատակն էր ԱՄՆ-ին և Կանադաին մեկուսացնել և փակել նրանց առևտրական կապերը: ԱՄՆ-ի զնված ուժերը  (7-10 հազար զինվոր) ստանում էին նաև նահանգների ոստիկանության աջակցությունը: Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հիմնականում զբաղված էին Եվրոպայում Ֆրանսիայի դեմ կատավող  ռազմական գործողություններով:

Monday, 25 January 2016

Կանայք գրականության մեջ

Մեզանից շատերը գրող ասելով միշտ պատկերացնում են տղամարդ արվեստագետների: Բայց դա այդպես չէ: Պատմության մեջ եղել են ու կան բազում տաղանդավոր կանայք, ովքեր գրել են հիանալի ստեղծագործություններ:
Նախկինում շատ կանայք օգտագործել են տաղմարդկանց կեղծաննուներ: Պատճառներից մեկը այն էր, որ այդ ժամանակ կանանց լուրջ չէին վերաբերվում և կարծում էին, որ նրանք ի վիճակի են գրելու միայն ռոմանտիկ պատմվածքներ: Ինչպես նաև անցյալում կին գրող լինելը քիչ հավանական էր:
Օրինակ` Բրոնտե քույրերը (Շառլոթ, Էմիլի, Էնն), ովքեր նվիրել են համաշխարային գրականությանը զարմանահրաշ վեպեր` ուժեղ կանանց մասին: Նրանք հասկացան կին գրող հասկացությունը ընդվունված չէ և ստիպված էին հանդես գալ կեղծանուններով: Բայց երբ Շառլոթ Բրոնտեի(Կարրեր Բել) «Ջեյն Էյր»-ը հաջողության հասավ,նա և իր քույրերը հրաժարվեցին իրենց գրական կեղծանոււներից:

Wednesday, 20 January 2016

Շահան Շահանուր «Նահանջ առանց երգի»

Պոլիսից Փարիզ եկած Պիերը (Պետրոսը), ով լուսանկարիչ էր աշխատում էր Փարիզի լուսանկարչատներից մեկում:  Նա կարճ ժամանակում ընտելանում է Փարիզի վարք ու բարքին: Լուսանկարչատան տիրուհին մադամ Ժանը շատ գեղեցիկ կին էր: Նա Լեսքյուրի սիրուհին էր, ում փողերով էլ բացել էր լուսանկարչատունը: Բայց դա չի խանգարում Պիերին սիրահարվել այդ գեղեցիկ կնոջը: Չնայած մադամ Ժանի ու Պիերի զգացմունքները փոխադրձ էին, Մադամը չի լքում Լեսքյուրին:  Պիերը նրան Նենեթ էր անվանում և անգամ Նենեթի մութ անցյալը իմանլուց հետո շարունակում էր սիրել նրան: Սկզբում Պիերը հեռացավ, բայց Նենեթը գտավ նրան և պատմեց որ վթարի արդյունքում Լեսքյուրը մահացել էր իսկ նրա ձեռքը կտրել էիրն: Պիերը ընդունեց նրան: Նա ցանկանում էր Նենեթի հետ նոր կյանք սկսել, բայց Նենեթը հեռացավ Պիերից, որպեսզի նրա համար բեռ չդառնա:

Tuesday, 19 January 2016

Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր»

Գուրգեն Մահարին «Ծաղկած փշալարեր» վիպակում պատմում է իր Սիբիր աքսորի տարիների և հիշում` ճամբարներում ապրած իր դժվար կյանքի մասին: Նրան աքսորել էին մեղադրելով իշխանության դեմ գործող նացիոնալիստական կուսակցության անդամ լինելու մեղադրանքվ, որի նպատակն էր Հայաստանն անջատել ԽՍՀՄ-ից: Սկզբում նրան ձերբակալել և տարել Երևանի բանտ իսկ հետո աքսորել Սիբիր:
Նա այդ տարիները անցկացրեց սիբիրյան մի բրուտանոցում որտեղ կին չկար, միայն տղամարդիկ էին: Բայց շուտով այդտեղ բերեցին կանանց տարբեր մեղադրանքքներով:

Monday, 18 January 2016

Հայերի մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914 թվականի օգոստոսի 1-ին (հուլիսի 19-ին) իմպերալիստական պետությունների երկու խմբավորումների`Անտանտի (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) և գերմանո-ավստրիական բլոկի(Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, որոնց 1915 թվականին միացավ նաև Բուլղարիան) միջև: Անտանտին հետագայում միացան նաև Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան և Ամերիկայի Միացյալ նահանգները: Կայսերական Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին` Ֆրանսիային, իսկ 4-ին Անգլիան`Գերմանիային:

Tuesday, 12 January 2016

New year

“New year, new beginning”

New Year, my favorite holiday, is one of the most celebrated days in the world. The people start to prepare for the holiday at least one month in an advance. The preparation begins by buying presents, decorating houses.
It is one of the most important festivals for me , for my family and all Christians. This is the day that Jesus is said to be born. Nobody really knows the exact date Jesus was born. In 137 AD, the Bishop of Rome ordered the birthday of The Christ child be celebrated as a solemn feast. But Armenian Apostolic Church choose to  celebrate it on January 5.
I and my brother decorate the Christmas tree and our home on December 20 every year.  I always ask my parents not to tell me what they are going to present me. I don’t believe in Santa Clause. But I feel good when I'm getting gifts by my parents. Truly says, its my favourite part of New year day.
New Year's Eve and Day is a time of gifts and good wishes. The traditional Armenian family marks the holiday by visiting friends and relatives. Families serve tables of fresh and dried fruits, nuts. They also give gifts often apples with coins, again signifying life and new clothes for a new year.

Today, Christmas is a time for family and friends to get together and exchange gifts.