Friday, 25 December 2015

Սուտ

Ինչ է սուտը: Ինչու ենք մենք ստում: Ինչպես կարելի է հասկանալ երբ է մարդը ստում:
Սուտը դա իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա է, որը մենք հաճախ փորձում ենք ներկայացնել որպես ճիշտ: Նախ սկսենք նրանից, որ բոլորս էլ քիչ թե շատ ստում ենք, ամենաքիչը օրը մեկ անգամ : Ի դեպ կանայք ավելի լավ են ստում քան տղամարդիկ, բայց ի տարբերություն կանանց տղամարդիկ կարող են ավելի լուրջ սուտ ասել: 
Երկար ժամանակ մարդիկ կարծում էին, որ մարդը աչքերը <<հոգու հայելին են>>, բայց վերջերս կատարված գիտափորձի արդյունքում պարզվեց, որ դա այդպես չէ: Ասում են իբրև սուտ խոսելիս մարդու աչքերը <<փաղչոմ են այսու այն կողմ>>: Գիտափորձի ժամանակ մի քանի տարբեր մարդ ասել են ճշմարտությունը, իսկ մյուսները ստել: Տեսագրության մեջ մի քանի անգամ նայել և ստողների և ճիշտը ասողների աչքերի մեջ, արդյունքում պարզվեց որ նրանք բոլորնե էլ հաճախակի  շարժում են աչքերը:

Saturday, 19 December 2015

Թումանյանի բանաստեղծությունները

Թումանյանն ասում է` անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է  ունենա`իր ճամփան անմոլոր գնալու համար:
«Հին օրհնություն» բանաստեղծությունը պատում էր, թե ինչպես էին գյուղի բնակիչները կաղնու տակ քեֆ անում,որտեղ ծերերը օրհնում էին երիտասարդներին և ասում . — «Ապրե՛ք, երեխե՛ք, Բայց մեզ պես չապրեք...»: Բանաստեղծությունը կոչվում է «Հին օրհնություն»անք, որովհետև այդ խոսքերը մեծերը միշտ էլ ասում են իրենց հաջորդներին, քանի որ բոլորն եէլ ուզում են, որ իրենց հաջորդները իրենցից լավ ապրեն և ունենան այն, ինչ չունեչն նրանքիրենք: Մեր մեծերը միշտ էլ մեր լավն են ցանկացել, քանի որ բոլորս էլ ուզում ենք, որ մեր ապագա սերնդի համար լավ լինի:
«Աստղերի հետ» բանաստեղծությունը ասում էր, որ աստղերը ունեն ավելի մեծ ժամանակ և նույնիսկ մարդու մահից հետո աստղերը կմնան: Նրանք ժամանակի մեջ չեն սահմանափակվում: Իմ կարծիքով, կյանքն անսահման է , ուղղակի մարդ էակի ժամանակն է կարճ, և եթե մենք չենք տեսնում այդ անսահմանությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ կյանքը ավարտվում է:

Wednesday, 16 December 2015

Living with Friends or Living with Family?

Living with your family and living with your friends are like living on two different planets. In Armenia it is normal to live with parents. Even if you want to live alone or with your friends your parents probably will forbid you (especially girls). If your friends visit you, they may feel constrained because of your parents. Your friends will also fear the wrath of your parents, and might visit you, but only for short periods of time.
Living with your friends is much more interesting. Living with friends also makes your social life much more convenient. Instead of planning for weeks, suddenly you’ll find excuses to have fun anytime at everyone’s place. You can spend a good time.
Probably the best part of living with best friends is that daily errands become an adventure.  We all love to sit in front of the TV-set or laptop and spend a few hours with our favorite show. Watching TV show with your friends is more enjoyable than doing the same thing alone or with parents.

I think it would be better if Armenian parents accept the fact to let their  teens  live with their friends and be independent.  

Tuesday, 1 December 2015

Նոր կազմավորվող բուրժուազիայի բարոյականությունը «Քաոս» վեպում

Մարկոս Ալիմյանը մի մարդ էր, ով իր հարստությանը հասել էր իր գծուծության և այլոց թալանելու շնորհիվ: Չնայած իր հարստությանը՝ նա արիստոկրատ չէր, քանի որ արիստոկրատների բարոյականությունը խիստ տարբերվում էր բուրժուայից: Արիստոկրատները դաստիարակված են, չեն ստում, չեն թալանում (գոնե այդպես է մտածվում): Ալիմյանները հարուստ էին, բայց ազնվական չէին։ Ազնվականները տոհմիկ կրթություն ու դաստիարակություն են ունենում։
Ալիմյանը ուներ երեք տղա և մեկ աղջիկ: Վեպի սյուժեն հիմնականում պտտվում էր նրա երկու որդիների շուրջ` Միքայելի և Սմբատի: