Friday, 12 June 2015

Հրաշք աշխարհ

Ամառային ճամբարը ինձ համար անցավ չափազանց հետաքրքիր և բովանդակալից: Ճամբարի մի շարք օրեր մենք անցկացրեցինք այգիներում և զբոսայգիներում: Ինտելեկտուալ խաղեր, մաֆիա, նախագիծ մեր փոքրիկ ընկերների համար, ինչու չէ, նաև մանկության վերհիշում և այլն:
Հատկապես տպավորիչ էր մեր  Լոռի ուղևորությունը: Դա այս տարվա իմ առաջին ճանապարհորդությունն էր և առաջին անգամ էի Լոռիում` այն էլ գիշերակացով: Սա էլ քիչ էր` վրաններով: Գեղեցիկ բնություն, հետաքրքիր շրջապատ, լավ խաղեր էլ ինչ է պետք լավ ժամանակ անցկացնելու համար: Սկզբում այցելեցինք Լոռու բերդ, որը հետաքրքիր էր իր անցած պատմությամբ, բայց անմխիթար` ներկայիս վիճակով: Հետո հերթը Դենդրոպարկինն էր, որտեղ առաջին անգամ էի, և շատ տպավորված եմ գեղեցիկ բնությամբ: Սեքվոյաներից մինչև Էրիկի անզուգական հումոր: Ճանապարհին ընկերներով այնքան զբաղված էինք, որ անգամ չհասցրեցի նկատել, թե ինչպես հասանք Դսեղ: