Tuesday, 1 December 2015

Նոր կազմավորվող բուրժուազիայի բարոյականությունը «Քաոս» վեպում

Մարկոս Ալիմյանը մի մարդ էր, ով իր հարստությանը հասել էր իր գծուծության և այլոց թալանելու շնորհիվ: Չնայած իր հարստությանը՝ նա արիստոկրատ չէր, քանի որ արիստոկրատների բարոյականությունը խիստ տարբերվում էր բուրժուայից: Արիստոկրատները դաստիարակված են, չեն ստում, չեն թալանում (գոնե այդպես է մտածվում): Ալիմյանները հարուստ էին, բայց ազնվական չէին։ Ազնվականները տոհմիկ կրթություն ու դաստիարակություն են ունենում։
Ալիմյանը ուներ երեք տղա և մեկ աղջիկ: Վեպի սյուժեն հիմնականում պտտվում էր նրա երկու որդիների շուրջ` Միքայելի և Սմբատի:
Մարկոս Ալիմյանը տեսնում էր, որ իր իր երկու որդիները (Միքայելը և Արշակը) սխալ ճանապարհով են գնում՝ վատնելով նրա իր ունեցվածքը:
Մեծ որդին Սմբատն էր, ով հրաժարվել էր հոր հարստությունից և մեկնել Ռուսաստան՝ կրթություն ստանալու, նա ամուսնացել էր ռուս կնոջ հետ և նրանից երեխաներ ուներ, բայց երբ հայրը մահանում էր, նա վերադարձավ և ստացավ հոր կարողությունը, իսկ մյուս եղբայրներին ժամանակավորապես ոչինչ չմնաց: Սկզբում թվում էր, թե Սմբատը բարոյական կերպար է և փողը նրա համար ոչինչ է, բայց փողը փոխեց նրան: Նա սկսեց մարդկային կյանքը գնահատել փողով, դա երևաց հրդեհի ժամանակ: Ճիշտ է, Սմբատը փոխվեց, բայց նա շարունակում էր հոգալ իր երեխաների մասին: Նա սիրում էր երեխաներին, բայց ատում էր կնոջը: Մեռնելուց առաջ Ալիմյանը Սմբատին հայտնել էր իր վերջին ցանկությունը, ասելով, որ նա պետք է թողնի օտարազգի կնոջը և երեխաներին ու ամուսնանա իսկական հայ աղջիկա հետ: Բայց արդյո՞ք բարոյական է կնոջը և երեխաներից թողնելը, ինչ է թե կինը օտարազգի է:
Ալիմյանի մյուս որդին` Միքայելը, մի մարդ էր, ով ապրում էր շվայտ կյանքով և վատնում հոր ունեցվածքը: Բայց նա կարողացավ փոխվել և լավ մարդ դառնալ, ով պատրաստ էր զոհել իր կյանքը հանուն ուրիշների, դա հատկապես նույնպես երևաց հրդեհի ժամանակ, երբ նա անձնազոհաբար նետվեց կրակի մեջ և փրկեց սիրած աղջիկան և նրա հորը: Իսկ Սմբատը կանգնել և փող էր առաջարկում նրանց փրկելու համար: Միքայելը կարողացավ փոխվել հանուն իր սիրած կնոջ և հասնել նրա սիրուն
Այսպիսով՝ Միքայելը, ով վեպի սկզբում ապրում էր անբարո կյանքով դարձավ բարոյական կերպար իսկ Սմբատը սկսեց փողը ամեն ինչից վեր դասել, մինչդեռ վեպի սկզբում հրաժարվել էր հոր օգնությունից և մեկնել Ռուսաստան:
Իմ կարծիքով, այն մարդը ով լքում է իր կնոջն ու երեխաներին հանուն փողի բարոյական մարդ չէ: 


No comments:

Post a Comment