Sunday, 17 May 2015

1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմը և Արևելյան Հայաստանի ռուսաստանին միացման նշանակությունը

Ես ընտրել եմ այս թեման, քանի որ այս շրջանում կատարված իրադարձությունները լուրջ ազդեցություն են ունեցել Հայաստանի վրա: Այդ ժամանակ Արևելյան Հայաստանը անցավ Ռուսաստանի տիրապետության տակ: Ռուսաստանը ավելի զարգացած էր քան Պարսկաստանը, այդ պատճով ել համեմատաբար ավելի լավ ազդեցություն ունեցավ Հայաստանի վրա:

1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմը

1826 թվականի հուլիսի 16-ին, ձգտելով վերականգնել 1813թ.-ի Գյուլիստանի պայմանագրով կորցրած տարածքները Պարսկաստանը Ռուսաստանին պատերազմն հայտարարեց: Իսկ  Ռուսաստանը ցանկանում  էր գրավել նաև Երևանի և Նախիջևանի խանությունները, ու դրանով  ավելի ամրապնդել դիրքերը իր Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում։

Արդեն հուլիսի 31-ին շահական բանակը հանկարծակի ներխուժց Ռուսաստանի հարավային շրջանը` Երևանի խանության մասը: Այդպես սկսեց ռուս-պարսկական երկրորդ պատերամը: Պարսկական զորքերի հիմնական նպատակ էր գրավել Անդրկովկասը, ձեռք բերել Թիֆլիսը և դուրս մղել ռուսական զորքերին Թերեքից:
Պարսկական զորքը  Աբբաս-Միրզայի գլխավորությամբ 1826 թվականի հուլիսին, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Ռուսաստանի։ Աբբաս-Միրզան իր բանակը բաժանեց երկու մասի:Մի մասը  Հասան խանի գլխավորությամբ արշավեց Շիրակի ուղղությամբ իսկ մյուս մասը Աբբաս-Միրզայի շարժվեց դպի Արցախ`Շուշի: Արցախում ռուսական զորքերի հրամանատարն էր գեներալ-մայոր Վ.Գ. Մադաթով:
Առաջին մենամարտում ռուսական զորքը ստիպված եղավ նահանջել Կարակիլիս: Պարսկական բանակը նույնպես շարժվեց Կարակիլիս իր ճանապարհին վերացնելով ռուսական փոքր դիրքերը: Իմանալով այդ մասին Ի. Ա. Ռեուտը հրամայում է ուսական
զորքերին գնալ Շուշի: Այսպիսով Շուշիյի պաշտպանությանը մասնակցել են նաև ադրբեանցիներ, ովքեր այդպիսով իրենց հավատարմությունն են ցույց տվել Ռուսաստանին: Սակայն Շուշիյի բերդը չուներ սնունդի պաշարներ և զինվորները ստիպված են եղել որպես սնունդ  օգտագործել հացահատիկ և գյուղացիների կենդանիներին:
Միևնույն ժամանակ Հասան աղան այրում և թալանում էր ճանապարհի հայկական գյուղերը:
1826 թվականի հուլիսի 25-ին Աբբաս-Միրզան, շրջափակեց Շուշին։ Պարսկական զորքերը հուլիսի վերջին պաշարում են Ղարաբաղի Շուշիի բերդը։ Բերդի կայազորը և այնտեղ ապաստանած շրջակա գյուղերի բնակիչները դիմում են ինքնապաշտպանության։ Պարսիկները մի քանի անգամ գրոհում են, բայց հաջողության չեն հասնում։ Բերդի կայազորի պետ գնդապետ Ռեուտի գլխավորությամբ ռուս զինվորները և հայերը տոկունությամբ դիմադրում էին։
Շուշիյի պաշտպանույունը տևեց 47 օր և մեծ շանակություն ունցավ պատերազմի հետագա քյլերի վրա:
1826 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ Շամքորի ճակատամարտը: Որի ընթացքում ռուսական բանակը հաղթեց  18,000 պարսկական բանակինՌուսական զորքերը ղեկավարում էր Մադատովը:
Սեպտեմբերի 5-ին Մադատովը ազատագրեց Ելիզավետպոլը: Աբաս միրզան ստիպված էր հանել Շուշիյի պաշարումը և շարժվել դեպի ռուսական զորքերը: Հոկտեմբերի վերջին պարսկական զորքերը հետ շպրտվեցին Արաքսից:
1827 թվականի մարտի 16-ին գեներալ Պասկեևիչը նշանակվեց ռուսական զորքերի հրամանատար և մարզպետ Կովկասում `փոխարինելով գեներալ Երմոլովին: Ապրիլի սկզբին ռուսական բանակը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց գրավեց Էջմիածինը։ Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները պարտություն կրեցին։
Օգոստոսի 16-ին Օշական գյուղի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորամասի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև։ Կորուստ պարսկական բանակի կազմել է մոտ 3000 մարդԱյդ ճակատամարտը պատմության մեջ անվանում են Օշականի պատերազմ:
1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ  Երևանի բերդ։ Այսպիսով պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը ընկավ ։ Հետո հոկտեմբերի 14-ին Երիստովի զորքը գրավեց Թավրիզը: [1]

Թուրքմենչայի պայմանագիրը

Թավրիզի, Խոյի, Սալմաստի գավառների գրավումից հետո` Պարսիկները հաշտություն խնդրեցին, որն ընդունվեց ռուսական կառավարության կողմից։ Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում 1828 թվականի փետրվարի 10-ին կնքվեց հաշտության պայմանագիր։ Դրանով ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը, և այլևս ոչ մի պատերազմ տեղի չունեցավ երկու հարևան երկրների միջև։
Թուրքմենչայի պայմանագրով`
·         Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ։
·         Երկու երկրների ռազմագերիներին թույլատրվեց վերադառնալ հայրենիք։
·         Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց գաղթել և բնակություն հաստատել Հայաստանում։
·         Պարսկաստանը պարտավորվում էր վճարել 40 միլիոն ռուբլի ռազմատուգանք։
·         Երկու երկրների միջև վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները։
·         Ազատ առևտրի իրավունք տրվեց երկու երկրների հպատակներին և այլն։

Հայերի ճակատագիրը կապվեց կենտրոնացված հզոր պետության հետ, ուր ստացավ կյանքի և գույքի ապահովություն։ Պարսկաստանից և Թուրքիայից մոտ 120 հազար հայերի ներգաղթն արմատապես փոխեց հայ բնակչության տեսակարար կշիռը Անդրկովկասում։ Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն ու ապահով կենտրոն։[2]

Արևելյան  Հայաստանի ռուսաստանին միացման նշանակությունը

1826-1828 թթ. ռուս-պարսկական և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմներում Ռուսաստանի տարած հաղթանակների, Թուրքմենչայի և Ադրիանապոլիսի պայմանագրի, Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի միջև կնքված 1827թ. կնքված Լոնդոնյան համաձայնագրի հետևանքով Ռուսաստանը արտաքին քաղաքականության բնագավառում հասավ զգալի հաջողությունների: Սակայն ակնհայտ է դրանց երկակի նշանակությունը: Ռուսաստանի ռազմական հաղթանակները թեպետ ժամանակավորապես, բայց որոշակիորեն ամրապնդեցին ցարիզմի դիրքերը ինչպես երկրի ներսում, այնպես է արտաքին քաղաքականության ասպարեզում: Մյուս կողմից, այդ պատերազմներում Ռուսաստանի տարած հաղթանակների շնորհիվ անդրկովկասյան ժողովուրդների ազատումը պարսկական, մասամբ էլ` նրանց ու բալսկական ժողովուրդների ազատագրումը սուլթանական լծից, այդ ժողովուրդների համար առաջադիմական մեծ նշանակություն ունեցավ:
XIX դարի սկզբին հայ ժողովրդի համար ստեղծված բախտորոշ պահին, նրա նկատմամբ Պարսկաստանի ու Թուրքիայի, ինչպես և Անգլիայի ու Ֆրանսիայի վարած ռեակցիոն քաղաքականության պայմաններում, հայ ժողովրդի ֆիզիկական փրկության ու գոյատևման միակ ելքը Ռուսաստանին միանալն էր: Հայ ժողովրդի զարգացման հեռանկարներն օբյեկտիվորեն համընկնում էին Ռուսաստանի պատմական զարգացման օրինաչափություններին և նպաստում առաջին ֆիզիկական գոյության հարատևմանը, երկրի արտադրողական ուժեր, ազգային մշակույթի, հասարակական-քաղաքական մտքի զարգացմանը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու շնորհիվ արևելահայերը ոչ միայն փրկվեցին բնաջնջումից, այլև սկսած 1828թ.` Պարսկաստանից, ապա Թուրքիայից մեծ քանակությամբ հայեր գաղթեցին Արևելյան Հայաստան, հնարավորություն ստանալով իրենց ուժերը նվիրաբերել հայ ժողովրդի տնտեսական, հոգևոր ու քղաքական կյանքի զարգացմանը:
Եթե պարսիկ խաների կազմակերպած զանգվածային բռնագաղթերի  հետևանքով ապագա հայկական մարզի տերիտորիայում 1827թ. սկզբին հայերի թիվը նվազել և կազմում էր բնակչության միայն մեկ քաորդը (106.900 բնակչից հայեր էին միայն 25.151 մարդ), ապա դրանից 3 տարի հետո, 1831 թ. նրանց թիվը հասավ 82.377 մարդ և կազմեց բնակչության կեսից ավելին: Հետագա տաինեին այդ թիվն առավել արագությամբ աճեց:
Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին շրջադարձային խոշոր նշանակություն ունեցավ նրա արտադրողական և ողջ տնտեսական կյանքի զարգացման համար: Պարսկաստանի տնտեսական ծայրաստիճան հետամնացությունը, երկրում իշխող միջնադարյան միջնադարյան հողային հարաբերությունները և ծանր հարկերի սիստեմը, մաքսային արքելափակումները, հարատև պատերազմները կաշկանդում և արգելում էին արտադրողական ուժերի և ողջ տնտեսության զարգացումը:
Այլ էր Ռուսաստանի վիճակաը: Չնայած իր ընդանուր հետամնացությանը, նա տնտեսապես անհամեմատ ավելի բարձր աստիճանի վրա էր գտնվում և հետագա առաջընթացի առավել մեծ նախադրյալներ ու պայմաններ ուներ քան շահական Պարսկաստանը: XIX դարի երկրորդ քառորդում Ռուսաստանում զարգանում էր արդյունաբերությունը, աճում էր արդյունաբերական ձեռնարկույունների թիվը և նրանցում աշխատող վարձու բանվորների քանակը: Արտադրության մեջ աճում էր նաև մեքենայական աշխատանքի ներդրումը: Արդյունաբերական զարգացմանը զուգընթաց աճում էր նաև քաղաքների թիվը և բնակչության քանակը:
Ռուսաստանի սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցած խոշոր փոփոխությունները բարերար ազդեցություն գործեցին Արևելյան Հայաստանի տնտեսական կյանքում:
Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացման հենց առաջին տասնամյակում լուրջ տեղաշարժեր կատարվեցին տնտեսական կյանքում: Ընդարձակվեցին ցանքատարածությունները, աճեց գյուղատնտեսական մթերքի արտադրությունը, հիմնվեցին բացմաթիվ մանուֆակտուրային գործարաններ և պայմաններ ստեղծվեցին ֆաբրիկա-գործարանային արտադրության զարգացման համար: Զգալիորեն ուժեղանում են նաև Արևելյան Հայաստանի առևտրա-տնտեսական կապերն Անդրկովկասի մյուս շրջանների, Ռուսաստանի, ինչպես  և Հայաստանի հարևան երկրների հետ:
Այսպիսով, Ռուսաստանին Արևելյան Հայաստանի միացումը հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ:
Արևելյան Հայաստանի Ոուսաստանին միացումը, նպաստավոր պայմաններ ստեղծեց հայ նոր գրականության, արվեստի, գիտության, ժողովրդական կրթության և հասարակական-քաղաքական առաջադեմ մտքի զարգացման համար:
Չնայած, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին առաջադիմական խոշոր նշանակություն ունեցավ, բայց դրանից հետո էլ հայ ժողովրդական զանգվածները չհասան ոչ ազգային, և ոչ էլ սոցիալական ու քաղաքական ազատագրության: Ճաշակելով ցարիզմի վարած ազգային-գաղութայնին քաղաքականության ողջ դառնությունը նրանք իրենց ազատագրությունը փնտրում էին ոչ միայն պարսկական ու թուրքական, այլև ցարական բռնապետության մեջ: [3]

Եզրակացություն
Այսպիսով, ռուս-պարսկական պատերազմի շնորհիվ Հայաստանը Արևելյան Հայաստանը ազատվեց Պարսկաստանի տիրապետությունից, բայց էլի հայտնվեց օտարի (Ռուսաստանի) լծի տակ: Մենք էլի չէինք կարող հանգիստ ապրել, քանզի գտնվում էինք ցարական բռնապետության տակ, այսինքն չունեինք լիարժեք ազատություն: Այն ինքնավարությունը, որին մենք ձգտում էինք չկարողացանք հասնել, մենք չէինք կարող ազատ արտահայտել մեր մտքերը և հանգիստ ապրել:
Բայց, մյուս կողմից դա նաև ուներ դրական կողմեր: Քանի որ Պարսկաստանը շատ հետամնաց երկիր էր, իսկ Ռուսաստանը ավելի զարգացած էր:
Ռուսաստանին միանալուց հետո մի շարք հայեր վերադարձան Հայաստան: Եթե 1827թ. սկզբին Արևելյան Հայաստանում հայերի թիվը նվազել և կազմում էր բնակչության միայն մեկ քաորդը (106.900 բնակչից հայեր էին միայն 25.151 մարդ), ապա դրանից 3 տարի հետո`1831 թ. նրանց թիվը հասավ 82.377 մարդ և կազմեց բնակչության կեսից ավելին: Դա շատ լավ ազդեց մեր երկրի հետագա զարգացման վրա:
Առաջընթաց ապրեց նաև Արևելյան Հայաստանի տնտեսական և մշակութային կյանքը: Իմ կարծիքով, ռուսական մշակույթը նպաստեց հայկական մշակույթի զարգացմանը: Հայաստանը ստացավ զարգանալու ավելի լավ պայմաններ, քան նախկինում, բայց մեկ է մենք ձգտում էինք ազատության, որին չհասանք: Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին ուներ առաջադիմական նշանակություն:
Իմ կարծիքով, դա մեղմացրեց Հայաստանի վիճակը և նպաստեց մեր երկրի տնտեսական և մշակութային զարգամանը: Եթե փորձենք հասկանալ , թե ում տիրապետության տակ էր մեր վիճակը ավելի լավ, ապա ըստ իս, համեմատաբար Ռուսաստանի:


1 comment:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունվեց մարտի 2018-ին, Կոլումբոսում, GA

    ReplyDelete