Monday, 30 November 2015

Դանիել Վարուժան «Հացին Երգը»

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուգքյարյան) ծնվել է 1884թ.-ի ապրիլի 20-ին, մահացել է 1915թ.-ի  օգոստոսի 26-ին: Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։
Վարուժանի «Հացին Երգը» երգը շարքը հրապարակվել է նրա մահվանից տարիներ հետո`1921թ.-ին: Նա գրել է հացի արարման պատմությունը և գովերգել է հողագործի աշխատանքը:
Նրա «Հացին Երգը» շարքից, ես կարդացել եմ` «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ» բանաստեղծությունները և «Լուսին» բանաստեղծությունը, որը չի մտնում «Հացին Երգը» շարքի մեջ:
«Հասուն արտ» բանաստեղծության մեջ Վարուժանը նկարագրել է հասած արտը, այն նմանեցնելով բոցի, կրակի, ոսկեծուփ ծովի, ասում էր, որ կարծես արևը մտած լինի արտի մեջ:

«Արտս ոսկո՜ւն է...
Նման բոցերու,
Ցորենն է բռնկելԱռանց այրելու»։
Նա արտը համեմատում էր ոսկու և արևի հետ: Ոսկի ասելով նա նկատի ունի երկու իմաստ, մեկը`ցորենի գույնը, իսկ մյուսը` ցորենի տված հարստությունը: Կարդալուց հետո ինձ մի պահ թվաց, թե ես տեսել եմ այն ոսկեծուփ արտը, որը նա նկարագրում էր:
«Արտս ոսկո՜ւն է...
Մերթ ելնում հովից,
Մի դեղձանիկ թի՛ռ
Ոսկեծուփ ծովից»։
Իսկ «Լուսին» բանաստեղծության մեջ նա նկարագրում էր լուսինը: Նա ասում էր, որ գիշերվա խավարի մեջ լուսինը լուսավոր կետ էր:
«-Հյուղակներու խավարին
Կը տանեմ շողը լույսին»
Նա լուսինը համեմատել է արծաթի, գոհարի հետ: Բանաստեղծությունը կարդալիս թվում էր, թե լուսինն իմ առջև է և լուսավորում է ինձ:
«Գոհա՛ր լուսին, ո՞ւր կերթաս….
- Դույլերուն մեջ արծաթի
կը տանիմ կաթ հիվանդի»։
«Հունձք կը ժողվեմ» բանաստեղծության մեջ, նա նկարագրում էր գյուղացու աշխատանքը: նկարագրում  էր թե ինչպես է գյուղացին հնձում  արտը ու նաև նկարագրում էր արտը, որը նա հնձում է: Իմ կարծիքով, այս բանաստեղծության մեջ ամփոփված է «հացին երգը» շարքի իմաստը, որովհետև ես այս բանաստեղծության մեջ տեսա գյուղացու քրտնաջան աշխատանքը, տեսա ցորենի տված բարիքները:
Հունձք կժողվեմ մանգաղով,
-Լուսնակը յարս է
Ակոս ակոս ման գալով:
-Սիրածս հարս է:-

Գլխեբաց եմ ու բոբիկ,
-Անո՛ւշ են հովեր-
Արտերուն մեջ թափառիկ:

-Մազե՛րն են ծովեր:…

No comments:

Post a Comment