Monday, 2 March 2015

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

1.ՀՀ տարածքի ավելի քան 84%-ը լեռնային է, և միյայն 16%-ն է հարթավայրերը, որոնք առանց բացառության գգտնվում են 500 մետրից ավել բարձրության վրա:ՀՀ տարածքում դաշտավայրեր չկան:                     
 ՀՀ տարածքում բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանների տարբերությունը կազմում է 88 աստիճան:
 Ջերմաստիճանների այսպիսի տատանումները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողում գյուղատնտեսական արտադրության, հատկապես խաղողագործության վրաՀայաստանի ռելեֆը բաժանվում է չորս բարդ տիպերի: Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 60 %-ի վրա։   
                                                                         
Գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործոլ ամբողջի 46.8%-ը: Քանի որ հայկական լեռնաշխարհը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, տիպիկ լեռնային երկիր է, ունի խիստ կտրկված մակերևույթ, տարածքի զգալի մասը լերկ ժայռեր են, այդ իսկ պատճառով գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են: Ներկայումս հանրպետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար , որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը խոտհարկները:
Ըստ վերոհիշյալ փաստերի երևում է հայաստանի բնական պայմանները այնքանել նպաստավոր չեն գյուղատնտեսության համար: Իմ կարծիքով, ՀՀ գյուղատնտեսության վրա ամենավատը կլիման է անդրադառնում, քանի որ, կլիմայի պատճառով հաճախ գյուղացիների բերքը կարկտահարվել կամ ցրտահարվել է, ինչը վերջին տարիներին հաճախ է պատահում ՀՀ-ում: Պատճառված վնասի դիմաց պետությունը արադար փոխհատուցում չի իրականացնում, այդ իսկ պատճառով էլ մեր գյուղատնտեսությունը վերջին տարիներին շատ է տուժել: Իսկ մյուս աննպաստ պայմանը ռելևֆի առանձնահատկություններն են: Օրինակ`ՀՀ-ում հրաբխային ծագումով լեռի կողքին կանգնած է ծալքաբեկորավոր լեռ, որը շատ է դժվարացնում նրանց տնտեսական յուրացումը: Ինչպես նաև մակերևույթի 40%-ը տեղաբաշխված է 2000 մետրից ավել բարձրության վրա, որր պատճառով նրանց տնտեսապես յուրացումը դառնում է սահմանափակ: Մեր հանրապեության գետային ցանցը ունի էրոզիոն հատկություն, գետահովիտների մեծ խոնավություն, որի ը կարող է վերածվել սելավային հոսքի`առաջացնելով մեծ ավերածություններ:

2.. Հայաստանում շատ քիչ են անտառածածկ տարածքները և դրանց հատումներն էլ առաջացնում են շատ լուրջ հետևանքներ: Օրինակ` անտառների անկանոն հատումների պատճառով շատ կաթնասուններ (օրինակ՝ կզաքիսը, հնդկական մացառախոզը, գորշ արջը, մուֆլոնը, անտառային կատուն և այլն) լքել են իրենց բնական կենսավայրերը։
Հայաստանում մեծ մասշտաբների է հասել նաև արդյունաբերական բնօգտագործումը։ 1920-ականների 2 տասնյակ փոքր ու միջին ձեռնարկությունների փոխարեն ներկայումս ավելի քան 200 բնակավայրում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք տեղադրված են մինչև 2000-2100 մ բարձրության լանդշաֆտային տարածքներում։ Բնական պաշարների օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են հարյուրապատիկ՝ հիմնականում էքստենսիվ զարգացման ու բնական պաշարների անխնա շահագործման հաշվին, իսկ էկոլոգիական խնդիրները չեն կարևորվել։ Հետևանքը եղել է այն, որ օտարվել են նոր հողատարածքներ, դեգրադացվել բնական լանդշաֆտներ, աղտոտվել են հողերը, օդային և ջրային ավազանները։
Զգալի բացասական ազդեցություն Է գործում լեռնահանքային արդյունաբերությունը. այդ նպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում Է 9, 7 հզ. հա, խախտված հողերինը՝ 8, 275 հզ. հա, թափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1, 425 հզ. հա.։ Այս ճյուղի բացասական ազդեցությունը լանդշաֆտի և կենսաբազմազանության վրա դրսևորվում Է հիմնականում.
դատարկ ապարի ու թափոնների կուտակումով և շրջապատում տարածումով,
·         բաց հանքերի շահագործման հետևանքով բնական լանդշաֆտների ու էկոհամակարգերի խախտումով, որը հանգեցնում է լանդշաֆտի դեգրադացման,
·         ստորգետնյա ջրերի ջրաբանական ռեժիմի, ֆիզիկական և քիմիական բաղադրությունների փոփոխություններով։
Ներկայումս շահագործվող ավելի քան 130 խոշոր ու միջին հզորության հանքերի գերակշիռ մասը բաց է։ Կուտակված արդյունաբերական թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³։
Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները։ Կան ջրավազաններ (օրինակ՝ Դեբեդ և Ողջի գետերի), որոնց ջրային բուսական ու կենդանական աշխարհները խիստ աղքատացել են գետը թափվող արդյունաբերական ջրերից։
Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ավելի քան 850 կմ երկաթուղային ու 13 հզ. ավտոմոբիլային ճանապարհներին ամբողջովին ոչնչացվել են բնական կենսահամակարգերը։
Անհամեմատ աճել են ավտոմեքենաների գազային արտանետումները ՝ ազոտի օքսիդները, ածխածնի մոնօքսիդը ,ցնդող օրգանական միացությունները ,մուրը, ծծմբի երկօքսիդը  և այլն։ Վերջին 6 տարում ավտոտրանսպորտից արտանետումների ծավալն աճել է 17%-ով։
Բնական միջավայրի վրա ազդող հզոր գործոն է էներգետիկան, որի արդյունաբերական արտանետումներում մեծ է ջէկերի բաժինը։

3.Ընդերքի ռեսուրսները կամ այլ կերպ` օգտակար հանածոները, դասվում են  սպառվող-չվերականգնվող  ռեսուրսների շարքին: Ելնելով տնտեսական գնահատման առանձնահատկություններից ռեսուրսների այս խոշոր խումբը բաժանվում է 3 ենթախմբի` վառելիքային, մետաղային (գունավոր և սև), ոչ մետաղային:
Մյուս վառելիքային ռեսուրսը, որ հայտնաբերվել է ՀՀ տարածքում քարածուխն է, գորշ ածուխը և այրվող թերթաքարը որոնք արդյուաբերական և գործնական նշանակություն չունեն: Քարածխի հանքավայրեր կան Ջերմանիսում (Արարատ), Ջաջուռում (Շիրակ), Դիլիջանում և Իջևանում (Տավուշ): Որակական հատկանիշների տեսանկյունից կարող է հետաքրքրություն ներկայացնել Իջևանի հանքավայրը, սակայն տնտեսական և էկոլոգիական (ծածկված է անտառներով) տեսանկյունից այն շահագործել ձեռնտու  չէ:
Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Երկրում կան հարյուրավոր բնական ջրհորներ: 10 քաղցրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր և մի քանի աղբյուրներ:
Բայց հայաստանի օգտակար հանքերի մեծամասնությունը չի պատկանում մեզ, եթե մենք դրանք չվաճառեինք կստանաին մեծ եկամուտներ և դա կնպաստեր մեր երկրի զարգացմանը: Մենք ունենք զարգանալու բոլոր նախադրյալները, բայց չենք կարողանում դրանք ճիշտ օգտագործել:
 

4. Շինանյութերի արդյունաբերությունը ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցնում, որոնք ազդում են շրջակա միջավայրի և հողաբուսական աշխարհի վրա: Շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ:
Հանրապետության հանքահումքային բազան ներկայացված է հետևյալ տեսակներով.

·         մետաղային օգտակար հանածոների` երկաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի, ոսկու, արծաթի, ծարիրի, ալյումինի հումքի և նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղների,
·         երեսպատման և շինարարական քարերի,
·         բնագույն քարերի,
·         լցանյութերի և բալաստային հումքի,
·         բազմանպատակային օգտագործման հումքի (ցեմենտ, կոպիտ շինարարականխեցեգործություն, ներկեր մետաղագործության, քիմիական, թեթև, սննդի և արդյունաբերության այլ բնագավառներում),  ստորերկրյա քաղցրահամ և   հանքային ջրերի:
Այսօրվա դրությամբ Հայաստանում ավելի քան 700 հանքավայրեր են հաշվարկված, որոնց շահագործման համար արդեն 465 պայմանագրեր են կնքվել:
Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր տեսակների բնագույն քարեր, որոնք կարող են օգտագործվել ոսկերչաքարափորգրչական արտադրությունում գեղարվեստական իրերի, հուշանվերների և ոսկերչական իրերի արտադրության համար:

Բնագույն քարերի հումքի բազմաթիվ օբյեկտներից և տարբեր տեսակներից պետական հաշվեկշռով գրանցված են փիրուզի, ագաթի, ծիածանվող օբսիդիանի, մարմարային օնիքսի և ամեթիստ պարունակող պլագիապորֆիրիտի 14 հանքավայրԼցանյութերևբալաստային հումք խմբի մեջ են ընդգրկած ոչ մետաղային այն օգտակար հանածոները, որոնք կիրառվում են որպես.
թեթև բետոնի լցանյութ (պեմզա, խարամ և հրաբխային ավազներ),
ծանր բետոնի լցանյութ (ավազակոպճային խառնուրդ),
ճանապարհաշինարարական նյութեր (բալաստային հումք):
Բազմանպատակային օգտագործման հումք խմբի` ոչ մետաղային օգտակար հանածոներն օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում և գյուղատնտեսությունում:
Սև մետաղներից առավել մեծ պաշարներով է օժտված երկաթը,մանգանի և քրոմի հանքաերևակումները չունեն արդյունաբերական նշանակություն: Լեգիրացնող մետաղներից հանրապետությունում հայտնի է մոլիբդենը, որը ներկայացված է մի  շարք միջին չափի և Քաջարանի յուրահատուկ պաշարներով օժտված հանքավայրերով: Հայտնի են նաև տիտանի, վոլֆրամի, նիկելի և կոբալտի հանքաերևակումներ: Գունավոր մետաղների հանքավայրերից հայտնի են կոմպլեքսային պղինձ-մոլիբդենային, պղինձ-կոլչեդանային, կապարցինկի և բազմամետաղային հանքավայրերը: Պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի հետ միասին ոսկին Հայաստանի Հանրապետության մետաղային հանքավայրերում տիպամորֆ տարր է: Դրա վկայությունն է ինչպես բուն ոսկեհանքային, այնպես էլ տարբեր ֆորմացիաներին պատկանող գունավոր մետաղների հանքավայրերի հանքաքարերումոսկումշտական առկայությունը:  Ոսկու ինքնուրույն արդյունաբերական նշանակություն ունեցող էնդոգեն հանքավայրերը բաժանվում են երկու խմբի՝ ոսկեհանքային հանքավայրեր, որտեղ ոսկին հիմնական կամ հիմնական օգտակար բաղադրամասերից մեկն է և ոսկի պարունակող կոմպլեքսային, որոնց հանքաքարում ոսկին առկա է որպես կորզվող (գործնական հետաքրքրություն ներկայացնող) ուղեկից բաղադրամաս:
Այս հանածոների արդյունաբերությունը թողնում է հետևանք: Օրինակ` աղտոտում է օդը: Հանքահումքային ռեսուրսների արդյունահանումը միշտ ուղեկցվում է զգալի տարածքների, բնական միջավայրի այլ բաղադրիչների խախտմամբ (հողեր, բուսակենդանական աշխարհ, մակերեսային և ստորերկրյա ջրեր): Այդ իսկ պատճառով էլ հանքահումքային ռեսուրսների օգտագործման մեջ կարևոր տեղ է գրավում հողերի ռեկուլտիվացիան (վերականգնումը): Հողերի վերականգնումը տնտեսական գործունեության հետևանքով խախտված մակերեսային հողերի արդյունավետության և այլ որակական հատկությունների վերկանգնումն է հատուկ համալիր աշխատանքների, միջոցառումների օգնությամբ: Որը մեր երկրում այնքան էլ չի կատարվում: 
5. Իմ կարծիքով, պետք է հնարավորինս քիչ օգտագործել անտառային ռեսուրսները, քանի որ դրանք շատ քիչ են Հայաստանում և ազդում են մեր առանց այդ էլ քիչ կենդանական աշխարհի վրա:
Իսկ ընդերքային ռեսուրսները պետք է որքան հնարավոր է խնամքով օգտագործեն և հետո վերացնեն հետևանքները, ինչպես որ անում են արտասահմանում:
Հայաստանու  շատ քիչ են ջրային ռեսուրսները: Հայասատանում եղած փոքր լճերի զգալի մասը օգտագործվում է, որպես խմելու ջուր: Բայց մենք շատ ենք աղտոտում ջրային ավազանները, իսկ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում դրա դեմ: Օրինկ` Դիլիջանի պարզ լիճը գտնվում է աղտոտված վիճակում:
Ֆրանսիան առաջին երկրներից էր, որ ստեղծեց շրջակա միջավայրի նախարարություն 1971-ին: Չնայած Ֆրանսիան արդյունաբերական և զարգացող երկիր է, այն միայն տասնյոթերորդն է իր կողմից ածխածնի երկօքսիդի արտանետումների քանակով աշխարհում, հետևում թողնելով այնպիսի նոսր բնակեցված երկրներ, ինչպիսիք են Կանադան, Սաուդյան Արաբիան և Ավստրալիան: Սա հետևանք էր Ֆրանսիայի կառավարության որոշմանը 1974-ից (1973 թվականի նաֆթային ճգնաժամից հետո) ներդրումներ կատարել ատոմային էներգիայի բնագավառում, որը ներկայումս կազմում է Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի արտադրության 78%-ը և բացատրում է թե ինչու են արտանետումները ավելի քիչ քան մյուս երկրներում:
Ինչպես բոլոր Եվրոպական միության անդամները, Ֆրանսիան համաձայնվել է քչացնել արտանետումները 20%-ով մինչև 2020-ը 1990- մակարդակից: համեմատության համար ԱՄՆ-ն խոստացել է արտանետումները քչացնել միայն 4%-ով իսկ Չինաստանը հայտարարել է, որ ցանկանում է նվազեցնել իր ածխածնի արտանետումները 40-45%-ով մինչև 2020 թ. (համեմատած 2005 թ մակարդակներին), ինչը նշանակում է, որ ՀՆԱ-ի տարեկան 8% աճի դեպքում, արտանետումները իրականում կնվազեն 80%-ից 250%-ով:
Ֆրանսիան զարգանում է սպասարկման ոլորտի հիման վրա, որի շնորհիվ բնությունը չի վնասվում:
Եթե Հայաստանը նույնպես բռներ այս ուղին, մեր տնտեսությունը կզարգանար և բնությունը չէր վնասվի: Բայց դրա համար պետք է քայլեր ձեռնարկել, օրինակ` տուրիզմը զարգացնել:
Հղումները`

No comments:

Post a comment