Wednesday, 25 February 2015

Դանթեական առասպել

Ես Դանթեական առասպելից կարդացել եմ ընդամենը հատվածներ, բայց արդեն ցանկություն ունեմ ամբողջը կարդալու: Չարենցը նկարագրում է դժոխքը իր ձևով,որտեղ կա մահ, սարսափ, տառապանք և եթե մի մարդ անցնի այդ ամենի միջով  կդառնա անխիղճ և անզգա: Իմ կարծիքով, այն միտք որ կարող է այդ ամենը քեզ հետ պատահել ավելի է սարսափ նրշնչում, բայց վերջում հերոսը կորցրեց իր մարդկային հատկանիշները դառնալով զուտ քայլող մարմին:
Կոխոտում էինք ընկերների դին,
Ընկերների դին դիրք էինք անում:
Այս տողերից երևում է, որ նրա մեջ արդեն մեռել էր մարդ ասվածը:

Tuesday, 24 February 2015

«Կասպերսկու լաբորատորիան» բացահայտել է համակարգչային ցանցի «սուպեր լրտեսներին»

Ռուսական հակավիրուսային ընկերության փորձագետները համարում են, որ կիբերխմբի զինանոցում կան բազմաթիվ չարամիտ և նորարարական ծրագրեր, «Կասպերսկու լաբորատորիան», օրինակ, առաջին անգամ հայտնաբերել է մոդուլներ, որոնք թույլ են տալիս վերածրագրավորելու 12 խոշոր արտադրողների կոշտ սկավառակների օպերացիոն համակարգերը:

Մոսկվա, փետրվարի 17 - հաղորդում է ՌԻԱ Նովոստին / Prime. «Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել  է Equation Group կիբերխումբը, որ իր մասշտաբների մեծությամբ, տեխնոլոգիաներով և արդյունավետությամբ գերազանցում է հակերների  ամենահայտնի կիբերթիմերին։

Առաջին աշխարհամարտին մասնակցած երկրները

Առաջին համաշխարային պատրազմը տեղի է ունեցել 1914-1918 թթ.:Որին մասնակցել է 54 երկիր:
Մի կողմից մասնակցում էր քառյամկ միությունը`Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Բուլղարիան, Թուրքիան (Օսմանյան կայսրություն): Իսկ մյուսը Անտանտ միությունն էր`Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ դաշնակցային երկրների (Իտալիա, Ռումինիա եւ շատ ուրիշներ):

Saturday, 21 February 2015

Վահան Տերյան. «Հոգևոր Հայաստան»: Հատվածներ

Ա
Բավական է թռուցիկ մի ակնարկ նետել մեր ազգի մերձակա պատմության վրա, որպեսզի համոզվես, թե որքա՜ն կարեւոր ու վճռական դեր է հատկացրել մեր մտավորականությունն այդ չարաբախտ խնդրին: Բավական է թերթել մեր գրականության լավագույն ներկայացուցիչների երկերը՝ համոզվելու համար, թե ի՛նչ նշանակություն է ստացել այդ հարցը մեր կյանքում, որպիսի անմոռանալի ոգեւորությունների, զոհաբերումների, որպիսի ծանր հիասթափումների ու լքումի աղբյուր է եղել մեր ոչ միայն մտավորականության, այլ նաեւ ժողովրդի ամենալայն խավերի համար: Արդեն թվում է, որ եթե անգամ այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով:

Տերյանի տրամադրությունները

Սևակն ասում է Տերյանի մասին.
Տերյանը .... ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար...»:
Տերյանի բանաստեղծությունները թախծոտ են, կարոտով ու սիրով լի, երբեմն նաև տխուր: Բայց ես չեմ տխրում դրանք կարդալիս, քանի որ Տերյանը գրել է շատ գեղեցիկ և հաճելի լեզվով: Երբ կարդում ես Տերյանի բանաստեղծությունները, սկսում ես խորհել կյանքի, կարոտի և այլ զգացմունքների մասին: Տերյանը հատկապես շատ գեղեցիկ է նկարագրում տարվա եղանակները,օրինակ`աշունը: Երբ կարդում եմ նրա գործերը աշնան մասին, անկախ եղանակից, ինձ թվում է, թե աշուն է: Նա շատ գեղեցիկ է նկարագրում  աշունը: Իմ կարծիքով, նա մեր լավագույն բանաստեղծերից է, ում կարելի է հաճույքով կարդալ։ Նա տարբերվում է մեր մյուս բանաստեղծներից իր ոճով ու լեզվով:

Wednesday, 18 February 2015

Communication with hieroglyphs

In the past people communicate through hieroglyphs.We think that it is very interesting for us and because of this we decide to write about this type of communication. Egyptians and Greeks had a this system of writing. The word hieroglyph comes from the Greek adjective. This type of communication always fascinating us. It is part of Egyptians culture.
Egyptians believed that writing was invented by the god Thoth and called their hieroglyphic script "mdwt ntr" (god's words). The word hieroglyph comes from the Greek hieros (sacred) plus glypho (inscriptions) and was first used by Clement of Alexandria.
The earliest known examples of writing in Egypt have been dated to 3,400 BC. The latest dated inscription in hieroglyphs was made on the gate post of a temple at Philae in 396 AD.

Saturday, 7 February 2015

Վառոդը հայտնաբերել են՝ փորձելով գտնել անմահության դեղը

Համարվում էոր վառոդի գյուտը արվել է ՉինաստանումԱվելի ճիշտդա արել են չինաի ալքիմիկոսները 11րդ դարումԸնդ որում այդ ժամանակ ալքիմիկոսները չէին ցանկանումպայթուցիկ  ստեղծելնրանք ուզում էին անմահության դեղի բաղադրատոմսը գտնել:
 

Սուն դինաստիայի իշխանության օրոք Չինաստանում հայտնվեց տրակտատ՝ «Վուջինգ Ցոնգիաու» վերնագրով, ուր տրված էր վառոդի մի քանի բանաձև: Ի հավելումն վառոդի, «Վուջինգ Ցոնգիաու»-ն պարունակում էր ռումբի և նռնակների բաղադրատոմսեր:

Կարդալով Թումանյանի հոդվածները

Թումանյանի հոդվածները շատ խորիմաստ են և ճշմարտալից: Երդբ կարդացի դրանք, հասկացա, որ նա անկասկած ճիշտ էր, նա գրում էր մամուլի, գրականության, ժողովրդի նախանձի և ընկած հոգևորականության մասին։ Եթե փորձենք համեմատվել մեր օրերի հետ, ապա ոչինչ չի փոխվել: Հիմա էլ մեր գրականությունը չեն կարդում, մամուլը քննադատում են, հոգևորականությանը չեն հարգում, իսկ նախանձը գնալով ավելի է սերմանվում աճում ժողովրդի մեջ: Թումանյանը նա էր, ով փորձեց բացել մեր աչքերը, հասկացնել, որ խնդիրը մեր մեջ է` մեր հասարակության: Իմ կարծիքով, մենք կարող ենք փոխվել, բայց  դրա համար պետք է փորձենք կոտրել մեր մեջ սերմանված կարծրատիպերը, քանի որ մենք ենք նոր սերունդը և ամեն ինչ մեր ձեռքերում է: Բայց ցավալին այն է, որ մենք չենք փորձում փոխվել, մենք շատ անտարբեր ենք ամեն ինչի հանդեպ: Մենք պետք է փորփձենք ամեն ինչի մեջ տեսնել լավը և գնահատել այն, ինչ ունենք, այլ ոչ թե աչք դնենլ ուրիշի ունեցվածքին:

Friday, 6 February 2015

Թումանյանի հեքիաթները

Երբ կարդում ես Թումանյանի հեքիաթները փոքր տարիքում և հիմա, հասկանում ես, որ իրականում դրանք այնքան էլ պարզունա չեն , որքան թվում են առաջին հայացքից: Թումանյանը հիմնականում իր հերոսներին հիմնականում անուն չէր տալիս, քանի որ դա վերագրում էր մեզ բոլորիս, իրեն էլ ներառյալ: Մենք բոլորս էլ կարող ենք մեզ գտնել այդ հեքիաթների մեջ: Մենք չենք ուզում ընդունել իրականությունը և հասկանալ ինչպիսին ենք մենք իրականում, մեզ բարձր ենք դասում` կարծելով, որ մենք այնքան խելացի ենք, որ մեզ չեն կարող խաբել, այդ րսկ պատճառով էլ մեզ հաճախ են հիմարեցնում: Դա է մեր ամենամեծ սխալը, որը չենք կարողանում ընդունել: Այդպես է §Բարեկենդան¦ հեքիաթում:

Thursday, 5 February 2015

Մաթեմատիկա: Կիսամյակային աշխատանք


1.Տրված է` F(x)=-X2+3|X|-1/4=-(X-3/2)2+2
1.D(f)=R
E(f)=R
2.F(X+T)=F(X), ֆունկցիան պարբերական չէ
3.F(-X)=-|-x|2-3|x|-1/4=-X2+3|X|-1/4=F(X), ֆունկցիան զույգ է
4. ox-ի հետ հատվումէ
X≥0
-(X-3/2)2+2=0
(X-3/2)2=2
X-3/2=±√2
X=±√2+3/2
X1=3/2 + √2
X2=3/2-√2
oy-ի հետ հատվում է `
-(3/2)2+2=-9/4+2=-1/4
5. Երբ XE(-∞; 1,5) ֆունկցիան մոնոտոն աճում է
XE(-1,5,0) ֆունկցիան մոնոտոն նվազում է
XE(0;1,5) ֆունկցիան մոնոտոն աճում է
XE(1,5; ∞) ֆունկցիան մոնոտոն նվազում է

6. Xmax=1,5             Xmin=-1/4

Xmax=-1,5 

Wednesday, 4 February 2015

Տնտեսագիտության, Մարքետինգ, Հետաքիքիր փաստեր



Տնտեսագիտություն
Տնտեսագիտության տեսությունը որպես գիտություննրա ուսումնասիրության առարկան, խնդիրները և ֆունկցիաները.
Գոյություն ունեցող գիտությունների բազմությունը կարելի է բաժանել 2 խմբիհասարակական գիտություններ և բնական ու տեխնիկական գիտություններ: Բնական ու տեխնիկական գիտությունները՝ բնության և տեխնիկայի ոլորտներում տեղի ունեցող պրոցեսներն ու օրինաչափություններըՀասարակական գիտություններն ուսումնասիրում են հասարակության զարգացման օրինաչափությունները:
Տնտեսագիտությունը և մասնավորապեստնտեսագիտության տեսությունը համարվում է հասարակական բնույթի գիտությունորովհետև այն ուսումնասիրում է հասարակության տնտեսական կյանքի զարգացման օրինաչափություններըԺամանակակից շուկայական հարաբերությունների պայմաններում հատկապես կարևորվում է տնտեսագիտության դերն ու նշանակությունըԴա պայմանավորված է նախ և առաջ նրանովոր առանց տնտեսագիտության տեսությունը յուրացնելու հնարավոր չէ ճիշտ կողմնորոշվել ներկայիս շուկայական էկոնոմիկայում: