Saturday, 31 January 2015

Բրազիլիայում մարիխուանայի օրինականացում չի լինի

Բրազիլիայում մարիխուանայի օրինականացում չի լինի,-հայտնել է Բրազիլիայի Արդարադատության նախարարը
Ըստ Ժոզե Էդուարդո Կարդոսոյի, բանտերի լցվելու խնդիրը պետք է լուծել ոչ թե մարիխուանան օրինականացնելով, այլ նոր բանտեր կառուցելով:
Բացի դրանից՝ նախարարը խոստացել է, որ իշխանությունները պետք է նոր ձևեր մշակեն բանտարկյալներին հսկելու համար, այդ թվում՝ օգտագործեն էլեկտրոնային մոնիտորներ:
Բուենոս-Այրես, հնվ. 11- РИА Новости, Օլեգ Վյազմիտինով: Բրազիլիան մտադիր չէ բռնելու Ուրուգվայի ուղին և մասամբ օրինականացնելու մարիխուանան, ասել է Բրազիլիայի արդարադատության նախարար Ժոզե Էդուարդո Կարդոսոյին:
Թմրադեղերի օրինականացումը չի մտնում ծրագրերի մեջ (կառավարության) – հայտնեց նախարարը O Globo-ին տրված իր հարցազրույցում, պատասխանելով խորհրդարանում կանեփի մասնակի օրինականացման հեռանկարի հարցին:

Tuesday, 27 January 2015

Հայկական տարազ

—  Այս նյութի նպատակն է  պատմել  մեր տարազի կիրառության, գույների և նշանակության մասին: Այսօր շատերը չեն հասկանում տարազի նշանակությունը, այդ իսկ պատճառով էլ ես, որոշեցի ներկայացնել հետևյալ թեման: Այս նյութը պատրաստելիս ես օգտվել եմ Microsoft PowerPoint, Microsoft office 2007 ծրագրերից: 
Տարազը, մարդկանց կյանքի համար կարևոր  այլ բաղադրիչների հետ մեկտեղ, կենցաղի և մշակույթի կամ, այսպես ասված`<<կենսապահովման մշակույթի>> ավանդականությամբ բնութագրվող տարրերից է:
Ավանդական տարազը <<մարդու ցեղային, դասային, սեռային պատկանելիությունը ցուց տվող անձնագիր է, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ>>: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով յուրահատուկ էթնիկական ցուցիչ է, որը կապված լինելով տվյալ էթնիկական ընդհանրության ծագման, զարգացման, պատմական ճակատագրի, որոշակի բնակլիմայական միջավայրի հետ, արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունն ու ազգային խառնվածքի որոշ առանձնահատկություններ:

Saturday, 24 January 2015

Facebook-ը թողարկում է կորած երեխաներին որոնելու նոր ծառայություն


ԱՄՆ-ի Facebook սոցիալական ցանցի օգտատերերը  կստանան Amber Alert ազդանշանը սմարթֆոնի վրա, երբ գտնվեն այն նահանգում, որտեղ երեխա է առևանգվել:
Մոսկվա, հունվարի 13- РИА Новости
Facebook սոցիալական ցանցից օգտվողները ԱՄՆ-ում կատանան Amber Alert ահազանգն իրենց սմարթֆոնին, երբ գտնվեն այնպիսի նահանգում, որտեղ երեխա է առևանգվել:  Զգուշացումը կհայտնվի ֆեյսբուքի էջի «Նորություններ» բաժնում և կպարունակի երեխայի մասին նպատակահարմար տեղեկություն և լուսանկար, երբ օգտատերը հայտնվի հենց այնտեղ, որտեղից կորել է երեխան, կամ որտեղ ենթադրվում է, որ պիտի նա լինի, Sky news հեռուստաալիքին հայտնում է ֆեյսբուքի անվտանգության ծառայության ղեկավար Էմիլի Վաշերը (Emily Vacher):

Wednesday, 21 January 2015

Հարավային Կորեան նախատեսում է զարգացնել էլեկտրամագնիտային և լազերային զենքերը

Կորեայի Հանրապետության  պաշտպանության նախարար Խան Վին Գուի ծրագիրը ներառում է զինված ուժերի նոր հայեցակարգ՝ այնպիսի նոր տեխնոլոգիաներ օգտագործելու միջոցով, ինչպիսիք են համակարգչային ցանցի ֆիզիկական օբյեկտներիիրերի համացանց»), «Մեծ տվյալների» տեխնոլոգիայի թվային ցանցը։

Տոկիո- РИА Новости , Իվան Զախարչենկո: Հարավային Կորեան որոշել է ակտիվորեն զբաղվել նոր զենքերի մշակմամբ  տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև լազերային բարձր հաճախականության և էլեկտրամագնիսական զենքրի համադրության հիման վրա. եկուշաբթի հաղորդել  է Ռենհապ տեղեկատվական գործակալությունը:
Բացի դրանից, ըստ նրա տվյալների, որոշում է ընդունվել Կորեայի պաշտպանությունը նախապատրաստելու ծրագիրը՝ դրա միավորման դեպքում, այդ թվում՝ միասնական պետության զինված ուժերի կառուցումը և ռազմական դիվանագիտությունը:

Thursday, 15 January 2015

Էկոլոգիա-հոլովակ


Ես կարողանում եմ

1. Մուտքագրել տեքստը
Type the text.
Wildlife

The Lake District is just one area of the UK known for its wonderfully diverse wildlife. However, with changes in farming practices, the growth of urban and industrial areas, and the wider transport networks, many habits, and the various species that live there, are under threat from extinction. Red squirrels, water voles, skylarks, cornflowers and the southern damselfly are just a few of the species whose numbers are declining.
2. Համացանցից ընտրել նյութ, կարդալ, հասկանալ, օգտվել on-line բառարանից, թարգմանել մի հատված և գրել կարծիք տվյալ նյութի վերաբերյալ:
Choose a topic from the Internet, read and understand it, use on-line dictionaries, translate a
passage and write your opinion about it.

London bridge history

There has been a bridge across the River Thames in London for nearly 2,000 years. The first "London Bridge" was built by the Romans in 43 A.D. They built a temporary pontoon bridge.
In 1014, when the Danes held London, the Saxons, under King Ethelred The Unready, were joined by a band of Vikings from Norway led by their King Olaf. Together they sailed up the Thames to attack the Bridge and divide the Danes. But men protected their ships with the thatched roofs pulled from the cottages that stood on and over the London Bridge. They rowed up under the bridge, put their cables around the piles which supported it, and rowed off at full speed, pulling the bridge down. The London Bridge once again had to be rebuilt.

Sunday, 11 January 2015

Նախագիծ: Գրականությունը 18-19-րդ դարերում

18-19-րդ դարը եղել է համաշխարային գրականության վերելքի դար: 18-19-րդ դարերը համաշխարային մշակույթի պատմության մեջ մտել են որպես լուսավորականության ժամանակաշրջան: Գիտականության մեջ անվանում են նաև քաղաքակրթության դար, փիլիսոփայության դար: Քանի որ գրականության բնագավառների կարկառուն ներկայացուցիչները միաժամանակ նաև փիլիսոփաներ էին և մեծ տեղ էին հատկացնում մարդկային բանականությանը:
18-19-րդ դարի լավագույն ստեղծագործություններից են Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն, «Պատերազմ եւ խաղաղություն»-ը, Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի»-ն, Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները», Անտոն Չեխովի պատմվածքները, Հերման Մելվիլի «Մոբի Դիկ»-ը, Չարլզ Դիքենսի «Մեծ հույսեր»-ը, Ֆյոդոր Դոստոևսկու  «Ոճիր եւ պատիժ»-ը, Ջեյն Օսթինի «Էմմա» վեպը և այլն:
18-19-րդ դարերը համաշխարային գրականության մեջ կոչվում են «ոսկեդար», որովհտև արտասահմանցի գրողների ստեղծագործությունները ավելի հետաքրքիր են իրենց բովանդակությամբ, և բոլոր անհատները կարող էին գտնել իրենց հոգեհարազատ մի բան: Եթե նախկինում գրականությունը հասանելի էր միայն բարձր խավին, ապա 19-րդ դարից սկսած արդեն բոլոր մարդիկ գրագետ էին ու կարդացած: Արտասահմանում զարգացել էր տպագրությունը, փոխվել էր գրողների սոցիալական վիճակը, դա էլ իր հերթին ոգևորում էր գրողներին ` ստողծելու ավելի հետաքրքիր և յուրօրինակ գրականություն: