Friday, 25 December 2015

Սուտ

Ինչ է սուտը: Ինչու ենք մենք ստում: Ինչպես կարելի է հասկանալ երբ է մարդը ստում:
Սուտը դա իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա է, որը մենք հաճախ փորձում ենք ներկայացնել որպես ճիշտ: Նախ սկսենք նրանից, որ բոլորս էլ քիչ թե շատ ստում ենք, ամենաքիչը օրը մեկ անգամ : Ի դեպ կանայք ավելի լավ են ստում քան տղամարդիկ, բայց ի տարբերություն կանանց տղամարդիկ կարող են ավելի լուրջ սուտ ասել: 
Երկար ժամանակ մարդիկ կարծում էին, որ մարդը աչքերը <<հոգու հայելին են>>, բայց վերջերս կատարված գիտափորձի արդյունքում պարզվեց, որ դա այդպես չէ: Ասում են իբրև սուտ խոսելիս մարդու աչքերը <<փաղչոմ են այսու այն կողմ>>: Գիտափորձի ժամանակ մի քանի տարբեր մարդ ասել են ճշմարտությունը, իսկ մյուսները ստել: Տեսագրության մեջ մի քանի անգամ նայել և ստողների և ճիշտը ասողների աչքերի մեջ, արդյունքում պարզվեց որ նրանք բոլորնե էլ հաճախակի  շարժում են աչքերը:

Saturday, 19 December 2015

Թումանյանի բանաստեղծությունները

Թումանյանն ասում է` անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է  ունենա`իր ճամփան անմոլոր գնալու համար:
«Հին օրհնություն» բանաստեղծությունը պատում էր, թե ինչպես էին գյուղի բնակիչները կաղնու տակ քեֆ անում,որտեղ ծերերը օրհնում էին երիտասարդներին և ասում . — «Ապրե՛ք, երեխե՛ք, Բայց մեզ պես չապրեք...»: Բանաստեղծությունը կոչվում է «Հին օրհնություն»անք, որովհետև այդ խոսքերը մեծերը միշտ էլ ասում են իրենց հաջորդներին, քանի որ բոլորն եէլ ուզում են, որ իրենց հաջորդները իրենցից լավ ապրեն և ունենան այն, ինչ չունեչն նրանքիրենք: Մեր մեծերը միշտ էլ մեր լավն են ցանկացել, քանի որ բոլորս էլ ուզում ենք, որ մեր ապագա սերնդի համար լավ լինի:
«Աստղերի հետ» բանաստեղծությունը ասում էր, որ աստղերը ունեն ավելի մեծ ժամանակ և նույնիսկ մարդու մահից հետո աստղերը կմնան: Նրանք ժամանակի մեջ չեն սահմանափակվում: Իմ կարծիքով, կյանքն անսահման է , ուղղակի մարդ էակի ժամանակն է կարճ, և եթե մենք չենք տեսնում այդ անսահմանությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ կյանքը ավարտվում է:

Wednesday, 16 December 2015

Living with Friends or Living with Family?

Living with your family and living with your friends are like living on two different planets. In Armenia it is normal to live with parents. Even if you want to live alone or with your friends your parents probably will forbid you (especially girls). If your friends visit you, they may feel constrained because of your parents. Your friends will also fear the wrath of your parents, and might visit you, but only for short periods of time.
Living with your friends is much more interesting. Living with friends also makes your social life much more convenient. Instead of planning for weeks, suddenly you’ll find excuses to have fun anytime at everyone’s place. You can spend a good time.
Probably the best part of living with best friends is that daily errands become an adventure.  We all love to sit in front of the TV-set or laptop and spend a few hours with our favorite show. Watching TV show with your friends is more enjoyable than doing the same thing alone or with parents.

I think it would be better if Armenian parents accept the fact to let their  teens  live with their friends and be independent.  

Tuesday, 1 December 2015

Նոր կազմավորվող բուրժուազիայի բարոյականությունը «Քաոս» վեպում

Մարկոս Ալիմյանը մի մարդ էր, ով իր հարստությանը հասել էր իր գծուծության և այլոց թալանելու շնորհիվ: Չնայած իր հարստությանը՝ նա արիստոկրատ չէր, քանի որ արիստոկրատների բարոյականությունը խիստ տարբերվում էր բուրժուայից: Արիստոկրատները դաստիարակված են, չեն ստում, չեն թալանում (գոնե այդպես է մտածվում): Ալիմյանները հարուստ էին, բայց ազնվական չէին։ Ազնվականները տոհմիկ կրթություն ու դաստիարակություն են ունենում։
Ալիմյանը ուներ երեք տղա և մեկ աղջիկ: Վեպի սյուժեն հիմնականում պտտվում էր նրա երկու որդիների շուրջ` Միքայելի և Սմբատի:

Monday, 30 November 2015

Դանիել Վարուժան «Հացին Երգը»

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուգքյարյան) ծնվել է 1884թ.-ի ապրիլի 20-ին, մահացել է 1915թ.-ի  օգոստոսի 26-ին: Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։
Վարուժանի «Հացին Երգը» երգը շարքը հրապարակվել է նրա մահվանից տարիներ հետո`1921թ.-ին: Նա գրել է հացի արարման պատմությունը և գովերգել է հողագործի աշխատանքը:
Նրա «Հացին Երգը» շարքից, ես կարդացել եմ` «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ» բանաստեղծությունները և «Լուսին» բանաստեղծությունը, որը չի մտնում «Հացին Երգը» շարքի մեջ:
«Հասուն արտ» բանաստեղծության մեջ Վարուժանը նկարագրել է հասած արտը, այն նմանեցնելով բոցի, կրակի, ոսկեծուփ ծովի, ասում էր, որ կարծես արևը մտած լինի արտի մեջ:

Friday, 23 October 2015

Ավետիք Իսահակյան-Աբու-Լալա Մահարի


Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 
1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերանքի չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականը՝ հանդես գալով որպես Խորհրդային միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։

Thursday, 22 October 2015

Nowadays people

“Nowadays people know the price of everything and the value of nothing.” - Oscar Wilde

Nowadays people have become more smart, creative, and also hypocrite and venal.
First of all , technology has changed our life. Without technology, many things would notbe able to materialize. As for me, technology has made my life more enjoyable and easy. But it also has affected our lives in a bad way. For example we can have  vision problems.
Now we live in the technological world. It is not as bad as what people can do for money.Now it is hard to trust someone.Becouse nowadays the most valuable thing in the world is money. And people can do everything for it. They can lie, kill, betray. But there are things far more important than material values. We live in the incredible world and we are able to create unreal things it's really amazing and interesting life. 

English

Questions 1–7
Do the following statements agree with the information given in Reading Passage 1?
In boxes 1–7 on your answer sheet, write
TRUE - if the statement agrees with the information
FALSE -if the statement contradicts the information
NOT GIVEN -if there is no information on this
1 Chronobiology is the study of how living things have evolved over time.-False
2 The rise and fall of sea levels affects how sea creatures behave.-True
3 Most animals are active during the daytime.-Not given
4 Circadian rhythms identify how we do different things on different days.-False
5 A ‘night person’ can still have a healthy circadian rhythm.-True
6 New therapies can permanently change circadian rhythms without causing harm.-False
7 Naturally-produced vegetables have more nutritional value.-True

Sunday, 4 October 2015

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003)

Հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։
Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։

Tuesday, 1 September 2015

Բանահյուսություն

Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա հավաքական բանականության և հավաքական հույզի արգասիքը: Սկիզբ առնելով անհիշելի ժամանակներից, այն հոսանուտ գետի պես, անընդհատ նորոգվել է, իր մեջ ներառելով ժողովրդի աշխարհընկալումը, դարավոր կենսափորձն ու իմաստությունը:

Friday, 12 June 2015

Հրաշք աշխարհ

Ամառային ճամբարը ինձ համար անցավ չափազանց հետաքրքիր և բովանդակալից: Ճամբարի մի շարք օրեր մենք անցկացրեցինք այգիներում և զբոսայգիներում: Ինտելեկտուալ խաղեր, մաֆիա, նախագիծ մեր փոքրիկ ընկերների համար, ինչու չէ, նաև մանկության վերհիշում և այլն:
Հատկապես տպավորիչ էր մեր  Լոռի ուղևորությունը: Դա այս տարվա իմ առաջին ճանապարհորդությունն էր և առաջին անգամ էի Լոռիում` այն էլ գիշերակացով: Սա էլ քիչ էր` վրաններով: Գեղեցիկ բնություն, հետաքրքիր շրջապատ, լավ խաղեր էլ ինչ է պետք լավ ժամանակ անցկացնելու համար: Սկզբում այցելեցինք Լոռու բերդ, որը հետաքրքիր էր իր անցած պատմությամբ, բայց անմխիթար` ներկայիս վիճակով: Հետո հերթը Դենդրոպարկինն էր, որտեղ առաջին անգամ էի, և շատ տպավորված եմ գեղեցիկ բնությամբ: Սեքվոյաներից մինչև Էրիկի անզուգական հումոր: Ճանապարհին ընկերներով այնքան զբաղված էինք, որ անգամ չհասցրեցի նկատել, թե ինչպես հասանք Դսեղ:

Wednesday, 27 May 2015

Ռյունոսկե Ակուտագավա «Թավուտում»

Ռյունոսկե Ակուտագավա (ճապ.՝ 芥川 龍之介 մարտի 1, 1892, Տոկիո - հուլիսի 24, 1927, Տոկիո), ճապոնացի գրող, ճապոնական նոր գրականության դասական։
 Կոմպոզիտոր Յասուսի Ակուտագավայի (1925 - 1989) և դրամատուրգ Հիրոսի Ակուտագավայի (1920-1981) հայրը։ 1935 թվականին Ճապոնիայում սահմանվել է Ռյունոսկե Ակուտագավայի անվան գրական մրցանակ։
 Ինքնասպան է եղել 1927 թվականին։1

Ակութագավայից կարդացել եմ «Թավուտում» ստեղծագործությունը: Ինձ համար այն և հետաքրքիր էր և անհետաքրքիր:

Sunday, 17 May 2015

Հյուսիսամերիկյան գաղութների ազատագրական պատերազմը և ԱՄՆ-ի ձևավորումը

Այս նյութը վերաբերվում է ԱՄՆ-ի ձևավորմանը սկսած ամենավաղ շրջանից: Ես ընտրել եմ այս թեման, քանի որ ինձ շատ է հետաքրքրում Ամերիկայի պատմությունը: Նյութի նպատակն է բացահայտել ԱՄՆ-ի անկախության հասնելու ճանապարհը և որպես ակախ երկիր ձևավորվելը:
Հազարավաոր տարիներ առաջ Հյուսիսային Ամերիկայում ապրած մարդկանց մասին մինչև ներգաղթը աշխարհի տարբեր մասերից, տեղեկությունները սակավ են: Գիտական հետազոտությունների շնորհիվ հնարավոր եղավ պարզել, որ մ. թ. ա. 20-րդ հազարամյակում առաջին ամերիկացիները գաղթել են Հյուսիս-Արևելյան Ասիայից սարցե դարաշրջանի վերջում:

1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմը և Արևելյան Հայաստանի ռուսաստանին միացման նշանակությունը

Ես ընտրել եմ այս թեման, քանի որ այս շրջանում կատարված իրադարձությունները լուրջ ազդեցություն են ունեցել Հայաստանի վրա: Այդ ժամանակ Արևելյան Հայաստանը անցավ Ռուսաստանի տիրապետության տակ: Ռուսաստանը ավելի զարգացած էր քան Պարսկաստանը, այդ պատճով ել համեմատաբար ավելի լավ ազդեցություն ունեցավ Հայաստանի վրա:

1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմը

1826 թվականի հուլիսի 16-ին, ձգտելով վերականգնել 1813թ.-ի Գյուլիստանի պայմանագրով կորցրած տարածքները Պարսկաստանը Ռուսաստանին պատերազմն հայտարարեց: Իսկ  Ռուսաստանը ցանկանում  էր գրավել նաև Երևանի և Նախիջևանի խանությունները, ու դրանով  ավելի ամրապնդել դիրքերը իր Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում։

Wednesday, 13 May 2015

Տնտեսական քաղաքականությունը: Հայաստանի ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը

Ես ընտրել եմ այս թեման, քանի որ ինձ շատ է հետաքրքրում տնտեսական քաղաքականությունը և որպես ապագա տնտեսագետ ցանկանում եմ բացահայտել, թե ինչպիսի տնտեսական քաղաքականություն պետք է ունենա Հայաստանը, որպեսզի դառնա տնտեսապես զարգած երկիր և կարողանա ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը:
Պետությունը պետք է միջամտի և կարողանա վերահսկել երկրի տնտեսությունը:
Տնտեսական քաղաքականություն
Ըստ Օյկենի` տնտեսական քաղաքականությունը պետության  կողմից կիրառվող այն միջոցառումների և եղանակների ամբողջությունն է, որն ուղղված է տնտեսական պրոցեսների (գործընթացների) կարգավորմանը:
Սկսենք նրանից, որ քաղաքականությունը բաժանվում է երկու մասի` ազգային և միջազգային: Տնտեսական քաղաքականությունը մտնում է ազգային քաղաքականության մեջ:

What do you use English for?

English is a West Germanic language that was first spoken in early medieval England and is now a global lingua franca. It is an official language of almost 60 sovereign states, the most commonly spoken language in the United Kingdom, the United States, Canada, Australia, Ireland, and New Zealand, and a widely spoken language in countries in the Caribbean, Africa, and southeast Asia.[1]
Now English is a global language. I learn english for my work and my futher studies. English is common language. It's make people around you easy to listen what you talking. English is very important and everybody knows and use it.
Courses in English Language often share a title with things like ‘communication’, ‘media’ and ‘culture’ because language use is an inherent part of all of these things.

Tuesday, 12 May 2015

Նեպալի երկրաշարժից հետո Էվերեստը մի քիչ ցածրացել է

Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած հզոր երկրաշարժը նվազեցրել է Էվերեստ լեռան բարձրությունը: Այդ մասին աղետից մի քանի օր անց հայտնել են մի քանի խումբ գիտնականներ:
Ինչպես հայտնում է շահույթ չհետապնդող UNAVCO կոնսորցիումի երկրաֆիզիկական հետազոտությունները, աշխարհի ամենաբարձր լեռը նվազել է 2.5 սմ-ով: Նման եզրահանգման գիտնականները եկել են Եվրոպական Sentinel-1A  արբանյակի հավաքած տեղեկությունների հիման վրա, որն անցկացվել է ապրիլի 29-ին լեռան շուրջ:

Sunday, 10 May 2015

Հոքու և Թանկա

Հոքու, հոկու կամ հայքու, հայկու (ճապոներեն՝ 俳句, բառացի՝ «սկզբնական, առաջին բանատողեր»), ճապոնական պոեզիայի ժանր (եռատող, 17-վանկանի (5-7-5), հաճախ երկրորդ բանատողից հետո դադարով (ցեզուրա)։
 Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։ 1

Թանկա կամ թանքա, ճապոնական պոեզիայի հնագույն ժանր՝ 31 վանկերից կազմված (5-7-5-7-7) անհանգ հնգատող։
 Ավանդական մոտիվներն են սերը, բաժանումը, ուղևորությունները, տարվա եղանակները և այլն։ Թանկան առատ է տրոպի տեսակներով, բառախաղերով, հաճախ է ստեղծում իմաստային երկրորդ շերտ։ 2