Sunday, 28 December 2014

Գենոցիդը իրավական տեսանկյունից

Հայերի զանգվածային ջարդերը Օսմանյան կայսրությունում սկսվել է դեռևս 1984-1986 թվականներին: Դա կազմակերպված է եղել երեք դրվագներից` Սասունի, Ստամբուլի և Վանի ջարդեր: 1894-1896 թվականների ջարդերի զոհերի ստույգ թիվն անհնար է հաշվել: Դեռ մինչ բռնարարքների ավարտը Թուրքիայում գտնվող լյութերական քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը, օգտագործելով գերմանական աղբյուրները, հավաքեց հետևյալ վիճակագրությունը՝ սպանվածներ՝ 88 243 մարդ:
Հաջորդ փուլը տեղի է ունեցել` 1915-1916 թվականների ընթացքում: 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ:
 Ընդհանուր առմամբ, 1894-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 500 000 հայ:
Վերոնշյալ դեպքերը համարվում են քրեորեն պատժելի: 
Ըստ քրեական օրենսգրքի`ԲԱԺԻՆ 13-ի ԳԼՈՒԽ 33                                       
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 393. Գենոցիդը

Friday, 19 December 2014

Story of love-Պատմություն սիրո մասին




The story starts when the 24 year-old teacher  Ann Taylor who is beautiful comes to work in a summer school and her 14 year old student, Bob Spaulding who falls in love with her, but she says that their relationship can´t be possible because this is not the thing that they consider in this world unless it occurs in a man of a certain age.It´s a question of age and prejudices in their society. They can´t have a relationship because of their differences of age and because of their roles. It´s cultural and social. Society doesn´t accept that kind of relationship, but if it is the other way round, that is the boy older than her,then, there is not a serious problem, and with the conscent of the girl´s father, they are able to stay together and they are not badly regarded in society, maybe.
But later, he went to live in another town and she died and he knew it when he came back 10 years later. He was already married. He went to his teacher´s tomb and he thought she was 26 ( her age when she died) and now at that exact moment he was only 3 years older, but they couldn´t be together. Finally, his actual wife was describes exactly in the same way as his teacher Ann Taylor.I think that her love for his teacher  perhaps was real.

Tuesday, 16 December 2014

Բնական աղետներ

Ես կներկայացնեմ երկրաշարժերի և սողանքների մասին, որովհետև մենք ապրում ենք ՀՀ-ում, իսկ այստեղ հաճախեն պատահում այս երկու աղետները:
1.Երկրաշարժեր: Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
·         Բնական երկրաշարժեր
·         Տեխնածին երկրաշարժեր
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
·         Կանխատեսելի երկրաշարժեր
·         Անկանխատեսելի երկրաշարժեր

Thursday, 11 December 2014

Հարյուրամյա պատերազմի ավարտը և Օսմանյան կայսրության կազմավորումը

Այս նյութը, վերաբերվում է հարյուրամյա պատերազմի ավարտին և Օսմանյան կայսրության կազմավորմանը: Ես կփորձեմ ներկայացնել պատերազմի վերջին փուլը կամ ավարտը, ինչպես նաև Օսմանյան կայսրության կայսրության կազմավորման պատմությունը: Այս նախագիծը կատարելիս, ես հիմնականում կատարել եմ թարգմանություններ` ռուսական վիքիպեդիա ազատ  հանրագիտարանից, որի հղումները կարող եք տեսնել նյութի վերջում: 
Հարյուրամյա պատերազմը տեղի է ունեցել 1337-1453թթ.-ին`Անգլիայի թագավորության և Ֆրանսիայի թագավորության միջև: Այս հակամարտությունը սկիզբ էր առել դեռևս 11-րդ դարում, երբ Ֆրանսիայի դուքս Վիլհեմը նվաճեց Անգլիան 1066թ.-ին, այն միացրեց Ֆրանսիայի հյուսիսում իր տարածքներին և հռչակեց իրեն թագավոր: Հետո գահն անցավ նրա թոռանը`կոմս Հենրիխին: Վերջինիս տիրությունները միացվեցին Անգլիայից գրավված տարածքներին: Այսինքն, Անգլիան ցանկանում էր վերադարձնել մայրցամաքի այն տարածքները, որոնք նախկինում պատկանում էին Անգլիային: Ճակատամարտը մղված էր ֆրանսիացիներից Լյոնը և Մարսելը խլելու համար: Ֆրանսիանել իր հերթին ցանկանում էր դուրս մղել Անգլիային Գիենից, որը տրվածեր նրանց 1259 թվականի Փարիզի պայմանագրով: Հակամարտության պատճառ է հանդիսացել ֆրանսիական գահի նկատմամբ Պլանտագնետներ անգլիական թագավորական հարստության հավակնությունները։ Չնայած սկզբնական հաջողություններին Անգլիան չհասավ իր նպատակներին և պատերազմի վերջում իրեն մնաց միյայն Կալե նավահանգիստը, որը նա պահեց մինչև 1558թ.-ը:                                                           
Պատերազմը տևել է 116 տարի և բաղկացած է եղել չորս փուլերից`

Sunday, 7 December 2014

Տպավորություններս Գարսիա Մարկեսից



Ինձ համար շատ հետաքրքիր էին Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները, հատկապես նրա համար, որ ինձ ստիպում են մտածել: Սկզբում դրանք անհասկանալի էին թվում, բայց երբ ավարտեցի կարդալս, հասկացա, որ նրա ամեն մի նկարագրության մեջ կա խոր իմաստ, ամեն մի նկարագրություն ինչ-որ բան էր նշանակում: Ի տարբերություն շատ գրքերի, որոնց հետաքրքրությունն ավարտվում է գրքերի հետ միասին, Մարկեսի ստեղծագործությունները շարունակում են պահպանել հետաքքրությունը`իրենց առեղծվածի շնորհիվ: Կարդալով ‹‹Երկնագույն շան աչքերը››`ես հասկացա, որ մենք նախընտրում ենք ապրել մեր ստեղծած խաբկանքում, անտեսելով ճշմարտությունը: «Վաղն անպատճառ կճանաչենք իրար, — ասացի։ — Փնտրելու եմ կնոջը, որ պատերին գրում է՝ «Երկնագույն շան աչքերը»։ Ժպտաց տխուր և ձեռքերը հպեց լամպի սառչող ապակուն․ «Ցերեկները ոչինչ չեմ հիշում»։ Նրա թախծոտ ուրվապատկերը հալչում էր ցայգալույսի մեջ։ «Զարմանալի մարդ ես, — ասաց։ — Երազներդ երբեք չես հիշում»։  Նույն իմաստն էր արտահայտում նաև ‹‹Ամենագեղեցիկ ջրահեղձը››: Որտեղ կանայք, նայելով դիակին, հորինեցին նրա բնավորությունը`մտովի կենդանացնելով նրան: Նրանք պատկերացնում են,թե ինչ կլիներ, եթե այդ հսկան ապրեր իրենց գյուղում:Նրանք մտածում էին, թե իր տան դռներն ամենալայնը կլինեին և ամենաբարձրը կլիներ իր տան առաստաղը, հատակը` ամենաամուրը:

Կարդալով Հարուկի Մուրակամի


Կյանքը շատ հետաքրքիր է: Հաճախ մենք գիտակցում ենք բաներ, բայց ցանկանում ենք դա չընդունել:                     
Մուրակամին գրել է շատ հետաքրքիր ստեղծագործություններ: Որոնցից է ‹‹Զոմբին››, որտեղ աղջիկը երազում տեսնում էր մի բան, որ իրականում էլ այդպես էր: Նա տեսնում էր, թե ինչպես է իր փեսացուն նկարագրում իր թերությունները:Պարզվեց իրականում էլ նրա ընկերը այդպես էր մտածում: Իմ կարծիքով, տղան չէր սիրում ընկերուհուն, եթե նա սիրեր աղջկան, ապա կսիրեր նաև նրա թերությունները և աղջիկն էլ  գիտակցում էր դա, բայց չէր ուզում ընդունել:
Հետաքրքիր էր նաև ‹‹Վամպիրը››, որտեղ տաքսու վարորդը ասում էր ուղևորին, որ ինքը վամպիր է: Մեր կյանքում էլ մարդիկ ասում են անհավանական բաներ, որոնց մենք չենք հավատում, բայց երբեմն ձևացնում ենք, թե հավատում ենք: Այդպես վարվեց նաև տաքսու ուղևորը, բայց վերջում զանգեց իր ընկերուհուն և ասաց, որ սև տաքսու վարորդը վամպիր է:

Saturday, 6 December 2014

Ցիտատներ


‹‹Գուցե ես ճիշտ չեմ, բայց ինձ թվում է, որ կյանքում լինում են պահեր, երբ մենք ընդհուպ մոտենում ենք մահին: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ մահացու վտանգի են ենթարկվում, բայց խոսքը այն դեպքերի մասին է, երբ, առանց որևէ տեսանելի պատճառի, հանկարծ գիտակցում ես՝ ահա մահը, կողքիս է:
Սովորաբար մենք ապրում ենք՝ առանձնապես չմտահոգվելով, որ մեռնելու ենք (եթե անընդհատ մահվան մասին մտածես, ապրելու ուժ չես ունենա): Բայց հետո հանկարծ ինչ-որ բան է կատարվում ու դու ծոծրակիդ զգում ես մահվան սառը շունչը: Եվ միանգամից պարզ է դառնում, որ թեպետ մեր կյանքը մենք ընկալում ենք իբրև ինքնին հասկանալի, բրինձ ու ձուկ ենք ճաշակում, կատակում ենք ու ծիծաղում ենք ուրիշների կատակելիս, բայց բավական է՝ քամին մի քիչ այլ կողմ փչի, և մենք իբրև վայրկենական տեսիլք, կանհետանանք, ու մեր հետքն էլ չի մնա: Եվ հենց դա գիտակցում ենք, աշխարհը մեր շուրջբոլորը, թեկուզ կարճատև, բայց ամբողջովին կերպափոխվում է››: Կարդալով այս տողերը`հասկացա, որ կյանքը հարաբերական է և մահը կարող է այցելել ամեն վայրկիան, բայց չարժե մտածել մահվան մասին, որովհետև ծանր է պատկերացնել մեր վերջը: Դա մեզ ստիպում է կյանքին այլ աչքերով նայել, միգուցե մի ակնթարթ, բայց ամեն դեպքում ստիպում է:                                                        

A day when everything went wrong



I think that everyone has had a wrong day in their lives. Sometimes you feel as if you are on the top of the world, and sometimes you feel as if everyone or everything has turned against you.                                        
I think it happens when you plan your day because we can’t plan our lives we leave everything to go in its way.                                                                                                                                                            
I have had many happy and wrong days. I have had many happy days for example` it was the day when my and my friends paintings were exhibited. Another happy day was my birthday but I haven’t  ever had a most interesting day in my life to essay about it and anyway I decided to write about one of my wrong days.