Friday, 28 November 2014

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը Խորհրդային միյության ժամանակ


Ես ընտրել եմ այս թեման, որովհետև որպես ապագա տնտեսագետ, ես ցանկանում եմ ցույց տալ, թե ինչ ազդեցություն են թողել խորհրդային կարգերը հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
 ԽՍՀՄ-ը կազմավորվել է 1922թ.-ի դեկտեմբերի 30-ին և փլուզվել 1991թ.-ին: Նրա կազմի մեջ էին մտնոիմ `Բելոռուսական ԽՍՀ-ն (ԲԽՍՀ), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ՌԽՖՍՀ), Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽՖՍՀ), որը ներառում էր Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ները (1936 թ-ից մտել են ԽՍՀՄ-ի կազմի մեջ՝ որպես ինքնուրույն միութենական հանրապետություններ) և Ուկրաինական ԽՍՀ-ն (ՈւԽՍՀ):
  Կրթությունը և գիտությունը         

Խորհրդայնացումից անմիջապես հետո Հայաստանում սկսվեց իրականացվել կրթական և մշակութային նոր քաղաքականություն: Դրա հիմնական խնդիրներն էին հանրապետությունում ընդհանուր պարտադիր ուսուցում մտցնելը և նոր սոցիալիստական մշակույթ զարգացնելը: Խորհրդային իշխանությունը մշակույթը համարում էր ժողովրդի վրա ներազդելու լավագույն միջոց և ամեն ինչ անում էր այն ամբողջովին կոմունիստական գաղափարախոսությանը ենթարկելու համար: 1921 թ. Սեպտեմբերի 21– ին ՀԽՍՀ Ժողկոմխորհը դեկրետ ընդունեց չափահաս բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին: Ստեղծվեցին անգրագիտության վերացման կայաններ: Մինչև 1940 թ. հանրապետությունում հիմնականում անգրագիտությունը վերացվեց: Գրագետ էր դարձել բնակչության ավելի քան 80 %– ը: Նույնը չէր կարելի ասել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին. Ադրբեջանցիների 94 %– ը անգրագետ էր: Քրդերն առհասարակ գիր չունեին:Դպրոցն անջատվեց եկեղեցուց, փակվեցին մասնավոր դպրոցները, կրթությունը դարձավ անվճար: Հայաստանում հիմնվեց երկու տիպի դպրոց՝ տարրական և յոթնամյա: Ուսուցումը կատարվելու էր մայրենի լեզվով:1926 թվականից քաղաքային բնակավայրերում որոշվեց ունենալ եռաստիճան դպրոց՝ տարրական, յոթնամյա, լրիվ միջնակարգ, իսկ գյուղական վայրերում հիմնականը տարրական դպրոցն էր:Քայլեր ձեռնարկվեցին նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ ստեղծելու համար; 1921 թ. հոկտեմբերին Երևանի պետական համալսարանում բացվեց մանկավարժական ֆակուլտետ:
Իսկ1922 թ. նոյեմբերին հիմնադրվեց մանկավարժական ինստիտուտը: Տարբեր ժամանակներում Երևանում, Լենինականում (Գյումրի), Ստեփանավանում, Գորիսում, Դիլիջանում, Նոր Բայազետում  (Գավառ) բացվեցին մանկավարժական տեխնիկումներ:Հայրենական մեծ պատերազզմի ժամանակ կրճատվեց դպրոցական պիտույքների արտադրությունը, մի շարք դպրոցներ դարձրեցին հոսպիտալ, հազարավոր ուսուցիչներ զորակոչվեցին:Նրանց թիվը 1300– ով կրճատվեց: Ավելի քան 30 %– ով պակասեց նաև դպրոցականների թիվը: Նրանցից շատերը գնացին արտադրական հիմնարկներ՝ փոխարինելու ռազմաճակատ մեկնողներին: Այդուհանդերձ,պատերազմի տարիներին Հայաստանում շահագործվեց 12 դպրոցական շենք, և ապահովվեց ընդհանուր պարտադիր ուսուցման իրականացումը:Հաջողությամբ գործում էր Երևանի պետական համալսարանը: 1923 թ. հիմնվեց Երևանի կոնսերվատորիան, իսկ1928 թ. բացվեց անասնաբուժականանասնաբուծական ինստիտուտը: 1940 թ. հանրապետությունում գործում էր 9 բուհ՝ ավելի քան 11 հազար  ուսանողներով: 1941–1945 թթ. բուհերը նույնպես լուրջ փոփոխությունների ենթարկվեցին: Զորակոչվեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության մեծամասնությունը: Դասախոսների թիվը կրճատվեց 40 %– ով:Այնուամենայնիվ, բուհերը շարունակեցին իրենց գործունեությունը: Իսկ 1943–1945 թթ. հիմնադրվեցին ռուսական մանկավարժական, գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան կամ ԳԱԱ, բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առևտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երևանում։ Ակադեմիան նաև մասնաճյուղեր ունի Գյումրիում, Սևանում, Գորիսում, Վանաձորում, և Կապանում։Այն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, և համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։1943 թվականի նոյեմբերի 25-ին հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ հապավումով) հիման վրա։ Նրա հիմնադիրներից են եղել Հովսեփ Օրբելին, Ստեփան Մալխասյանցը, և Վիկտոր Համբարձումյանը։ Հովսեփ Օրբելին ընտրվել է ԳԱԱ-ի առաջին նախագահ և նախագահել մինչև 1947 թվականը, որից հետո ԳԱԱ նախագահ է դարձելՎիկտոր Համբարձումյանը մինչ 1993 թվական։
Ստալինյան բռնաճնշումները
Այս ամենից զատ կատարվում էին բռնություններ մտավորականության դեմ: 1934թ.-ին ատեղծված գրողների միության 90 տոկոսը ենթարկվել է բռնությունների: Որովհետև ստալինյան բռնության համար`գրողը, աչքաբաց մարդը արդեն ինքնին թշնամի տարր էր: Այս պայմաններում էր, որ Ե. Չարենցն Էլ տեսավ ատեղծված համախորհրդային իրավիճակը և իր ազգին պատգամ արեց.‹‹Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունտ քո հավաքական ուժի մեջ է››: Դա պատգամ էր ժողովրդին, որ նրանք պետք է միավորվեն և պայքարեն հանուն իրենց գաղափարների և ազատության:



Բռնությունների նպատակն էր՝ ժողովրդին և խորհրդային հասարակությանը սարսափի մեջ պահելը,ճնշելը, բացի այդ Ստալինը  ցանկանում էր  դառնալ միանձնյա տիրակալ: Առաջին զանգվածային բռնաճնշումները գործադրվեցին հայ սպայության նկատմամբ։ 1920 թ. դեկտեմբերին և 1921թ. հունվարին Հայաստանից արտաքսվեցին շուրջ 1400 հայ սպաներ։ Շատ գյուղացիներ, որոնց պիտակավորում էին իբրև «կուլակներ», և ովքեր դեմ էին հարկադրական կոլեկտիվացմանը, արտաքսվեցին հայրենի գյուղերից։ Միայն 1930թ. առաջին կեսին Հայաստանում ունեցվածքից զրկվել և արտաքսման էր ենթարկվել շուրջ 1100 գյուղացիական տնտեսություն։    Բռնությունը և հալածանքը չշրջանցեցին նաև եկեղեցուն։ Հարձակում իրականացվեց եկեղեցու և վանքերի հարստությունների վրա։ Նրանց անշարժ գույքը բռնագրավելուց հետո կողոպտվեցին մյուս հարստությունները։ Փակվեցին շատ եկեղեցիներ: 1926թ. որոշում ընդունվեց նաև այն մասին, որ եկեղեցին հրաժարվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ապրիլի 24-ը նշելուց։ Ընդ որում, խորհրդայնացումից ի վեր պետական կարգով այն չէր նշվում։Մինչև 1937թ. վերջը Հայաստանում փակվել էր շուրջ 800 եկեղեցի։  1930–1938թթ. բռնություն էր գործադրվել 164 հոգևորականի նկատմամբ, նրանցից 91-ը գնդակահարվել էին։ Ստալինի կառավարման տարիներին միլիոնավոր անմեղներ չնչին, շատ դեպքերում  նաև կեղծ  մեղադրանքներով աքսորվեցին, տարահանվեցին  բնակության վայրերից: Հարյուր հազարավորներ մահացան ու սպանվեցին աքսորավայրերում ու ճամբարներում: Տեռորի ենթարկվեցին բնակչության բոլոր խավերի ներկայացուցիչները: Բռնադատվեցին այնպիսի նշանավոր մտավորականներ, ինչպիսիք էին Ակսել Բակունցը, Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին, Աղասի Խանջյան, Հրաչյա Աճառյանը, Ներսիկ Ստեփանյանը, հասարակական-քաղաքական գործիչներ Սահակ Տեր Գաբրիելյանը, Արամայիս Երզնկյանը, ականավոր զինվորականներ:
Ստալինյան ոճրագործություններին հնարավոր եղավ վերջ տալ միայն նրա մահից հետո (1953թ.):

Գյուղատնտեսություն և արդյունաբերությունը


     



Խորհրդային տնտեսություն, սովխոզ, խոշոր մեքենայացված բարձրապրանքային գյուղատնտեսական սոցիալիստական պետական ձեռնարկություն ՍՍՀՄ-ում։ Հիմնվում է հողի և մյուս արտադրամիջոցների պետական (համաժողովրդական) սոցիալիստական սեփականության և կոլեկտիվ աշխատանքի վրա։ Սովետական տնտեսությունը աշխատում է տնտեսությունը հաշվարկով, իր գործունեությունը կարգավորում «Պետական սոցիալիստական արտադրական ձեռնարկության մասին» կանոնադրությամբ։Խորհրդային տնտեսական համակարգի բնագավառում կատարված համակարգային երևույթների մեջ երևի թե չկար առավել վատթարը,քան գյուղի ու գյուղացիության համատարած քայքայումը: Արարատյան դաշտում, որը նախկինում տալիս էր գյուղատնտեսական արտադրանքի խոշորագույն մասը, տիրում  էր համատարած քայքայվածություն: Նաև սուր բնույթ էր ընդունել դասակարգային պայքարը ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղում: Տնտեսության քայքայման հետևանքով 1921թ.-ի ամռանը Խորհրդային Հայաստանի մի շարք գավառներում սով էր, որը կրկնվեց նաև 1922թ.-ին: Այս պայմաններում 1921 թ.-ի ամռանը խորհրդաին Հայաստանի մի շարք գավառներում նկատվեցին համաճարակային հիվանդություններ: Սակայն կառավարության կողմից ձեռք առնված միջոցների շնորհիվ մեծ վտանգ սպառնացող համաճարակի արագությունը կանխվեց: Ռուս գիտական ու գրական շրջաններում դա հհիմա ունի իր անունը`ապագյուղացիացում, որի ընդգրկուն բովանդակության տակ էին առնվում գյուղերի քայքայումն ու ամայացումը: Դասակարգերի ու խավերի վերացումն, բանվորների ու գյուղացիության միախառնումն այս տարածության վրա կոչվելու էր ստալինյան դրախտ: Սա էլ ըստ այն ժամանակի տիրապետող գաղափարախոսության, նշանակում էր գաղաքի ու գյուղի տարբերության վերացում: Այն վերականգնելու գործում նշանակալի դեր էր խաղալու նոր տնտեսական քաղաքականությունը (ռուսերեն`նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա (նէպ)), որնԱռաջինը սկսեց կենսագործվել Ռուսաստանում 1921 թ. գարնանից: Նէպով նախատեսված տնտեսական բարեփոխումների առանցքն էր պարենմասնատրման վերացումը և դրա փոխարեն պարենային հարկի  (պարենհարկ) կիրառումը:Վերջինս գանձվում էր բոլոր տեսակի գյուղմթերքներով և մի քանի անգամ պակաս էր պարենմասնատրումից: Վերականգնվեց ազատ առևտուրը: Գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ստացան պետությանը հարկ վճարելուց հետո բերքի ավելցուկը տնօրինել սեփական հայեցողությամբ` վաճառել, փոխանակել արդյունաբերական ապրանքների հետ և այլն: Այսպիսով՝ նէպի նպատակն էր ազատ շուկայական հարաբերությունների հիման վրա զարգացնել երկրի տնտեսությունը, առաջին հերթին` գյուղատնտեսությունը: Հայաստանում անցումը նէպին տեղի ունեցավ աստիճանաբար: 1921 թ. գարնանն ընդունված որոշումներով արգելվեցին բոլոր տեսակի բռնագրավումները, հունիսին ընդունվեց պարենհարկի մասին օրենքը: Գյուղացիության վիճակը բարելավելու նպատակով 1923 թ. Ընդունված հողային օրենսգրքով պետականացվեցին բոլոր հողերը: Դրանք բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև, որոնց թիվը հանրապետությունում1920– ական թթ. վերջին հասնում էր 180 հազարի: Այդուհանդերձ, հողային նոր քաղաքականությունը շոշափելի արդյունք չապահովեց. գյուղացիներից շատերի հողաբաժինները գրեթե չավելացան, իսկ շուրջ 40 հազարը (1929 թ. դրությամբ) մնում էր հողազուրկ: 1922–1923 թթ. ընթացքում վերագործարկվեցին Երևանի գինուԿոնյակի «Արարատ» կոմբինատը, կաշվի արհեստանոցները, պղնձաձուլական և մի շարք այլ ձեռնարկություններ: Դրվեցին Երևանի ու Լենինականի հիդրոէլեկտրակայանների հիմքերը: էջմիածնի, Երևանի, Շիրակի ջրանցքների անցկացման արդյունքում բարելավվեց ոռոգման համակարգը, ավելացան ցանքատարածությունները: Նէպի կենսագործման արդյունքում արդեն 1928 թ. Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան 1913 թ. մակարդակին: Բայց պետությունը տարեցտարի սահմանափակում էր տնտեսավարողների ինքնուրույնությունը, վերահսկում գները, ավելացնում իր դերը տնտեսության կառավարման մեջ: Այսպիսով անցում էր կատարվում երկրի կառավարման վարչահրամայական եղանակին, որը բացառում էր նէպով նախատեսված ազատությունները:

Երկրի արդյունաբերացմանը գրեթե զուգահեռ խորհրդային ղեկավարությունը որդեգրեց գյուղատնտեսության կոլեկտիվացման քաղաքականությունը: Այն նախապատրաստելու մասին որոշումն ընդունվեց 1927 թվականին: Հացամթերումների բնագավառում1927–1928 թթ. առաջացած դժվարությունները, երկրում հացի պաշարների նվազումը ստիպեցին իշխանություններին 1929 թ. արագացնել գործընթացը: Հրաժարվելով կոլեկտիվացման կամավորության սկզբունքից՝ իշխանություններն անհնազանդ գյուղացիների նկատմամբ դիմեցին բռնության և հարկադրանքի միջոցների: Այսպիսով՝ մերժելով անհատական տնտեսությունների դերը, պետությունը որդեգրեց գյուղատնտեսության զարգացումը կոլեկտիվ տնտեսությունների(կոլխոզներ, սովխոզներ) միջոցով կազմակերպելու քաղաքականությունը: Ծանր էր հատկապես գյուղացիության ունևոր հատվածի` կուլակության, դրությունը: Բռնագրավվեցին նրանց հացի պաշարները, նէպի տարիներին կուտակած ունեցվածքը, կուլակների ընտանիքներն արտաքսվեցին անապահով հեռավոր գյուղեր: Կուլակաթափության գործընթացը ԽՍՀՄում եզրափակվելու էր կուլակության՝ որպես դասակարգի, վերացումով: 1930 թ. գարնան դրությամբ Հայաստանում«համատարած կոլեկտիվացում» անցկացվեց Երևանի ամբողջ գավառում, Լենինականի և Լոռու գավառների մեծ մասում և այլ շրջաններում, ունեզրկվեց շուրջ 1100 կուլակային տնտեսություն: Հարկադիր կոլեկտիվացման քաղաքականությունը չբարելավեց գյուղատնտեսության վիճակը, հակառակը` սրեց իրադրությունը գյուղում: Գյուղացիների դժգոհության արտահայտման խաղաղ ձևերից էր անասունների համատարած մորթը` կոլտնտեսությանը չհանձնելու համար: Համատարած դժգոհությունների ծավալումը և գյուղում իրադրության սրումը ստիպեց իշխանություններին հրաժարվել համատարած կոլեկտիվացման քաղաքականությունից: Արդեն 1930 թ. կեսերին բռնությամբ ստեղծված կոլտնտեսությունների մեծ մասը ցրվեց: Պետությունը, սակայն, շուտով գործադրեց գյուղացիության հարկադիր կոլեկտիվացման նոր մեթոդներ  սկսեց կիրառել հարկերի ավելացման քաղաքականությունը և այլն: Դրան գումարվեց 1932–1933 թթ. համատարած սովը, որն ընդգրկեց նաև Հայաստանի որոշ շրջանները, հատկապես Սևանա լճի ավազանը: Արդյունքում՝ արդեն 1935–1937 թթ. Հայաստանի գյուղացիության ճնշող մեծամասնությունը համալրեց կոլտնտեսականների շարքերը: 1940 թ. դրությամբ հանրապետությունում180 հազար անհատական տնտեսությունների փոխարեն գործում էին շուրջ 1000 կոլտնտեսություններ: Գյուղատնտեսության հարկադիր կոլեկտիվացման արդյունքները գոհացուցիչ չէին, գյուղի և գյուղացիների սոցիալտնտեսական դրությունը ոչ միայն չբարելավվեց, այլև անկում ապրեց: Այդ ժամանակներին գյուղում բնակչություն կար մեկ պատճառով. Գյուղացուն անձնագիր չէր տրվում, և տաժանակրությունից ազատվել կարող էին լոկ բանակ զորակոչվողները ու պետական միջոցառումներին  մասնակցելու համար վերին մարմինների հատուկ հրովարտակներեվ այլ վայրեր փոխադրվողները: Գյուղացիներին անձնագիր տալու մասին 1974թ.-ի օգոստոսի 28-ին հրապարակվեց ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշումը:
Պատերազմի հաղթական ավարտից հետո անհրաժեշտ էր վերակառուցել հանրապետության արդյունաբերությունը, հարմարեցնել խաղաղ պայմաններին: Թեպետ սկզբում առկա էին բազմաթիվ դժվարություններ, մասնավորապես փորձառու աշխատուժի և հումքի պակաս, սակայն արդեն1947 թ. արդյունաբերության զարգացումը նոր թափ առավ, և հետագայում արագ տեմպերը պահպանվեցին: 1950– ական թվականների երկրորդ կեսին հանրապետությունում շարունակվեց ծանր արդյունաբերության, հատկապես՝ պղնձի, ալյումինի, մոլիբդենի արտադրության և քիմիական արդյունաբերության զարգացումը: Կառուցվեցին նոր գործարաններ, շինանյութերի ձեռնարկություններ, հիմքեր դրվեցին ճշգրիտ մեքենաների արտադրության կազմակերպման և ընդլայնման համար: Հայաստանը դարձավ ԽՍՀՄ զարգացած արդյունաբերական հանրապետություններից մեկը.  նրա արդյունաբերական արտադրանքի բազմաթիվ տեսակներ արտահանվում էին սոցիալիստական և զարգացող երկրներ:


Արդյունաբերացումը

ԽՍՀՄ ղեկավարությունը 1925 թ. վերջին որդեգրեց երկրի արդյունաբերացման քաղաքականություն: Դրանով նախատեսվում էր վերացնել երկրի տեխնիկատնտեսական հետամնացությունը, ամրապնդել սոցիալիզմի նյութատեխնիկական հիմքերը: 1920–1930– ական թթ. կառուցվեցին և գործարկվեցին Երևանի ու Լենինականի, Ձորագետի և Քանաքեռի, ՍևանՀրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանները, շահագործման հանձնվեցին նաև փոքր կայաններ Մեղրիում, Սիսիանում և այլն:Էներգետիկայի զարգացումը նպաստավոր նախադրյալներ ստեղծեց հանրապետության տնտեսության համալիր զարգացման համար, այն խթանեց լեռնահանքային (պղնձի) (Ալավերդի և Կապան) և քիմիական արդյունաբերության զարգացումը: . Երևանի մերձակայքում հիմնադրվեց արհեստական կաուչուկի նոր գործարան, որն առաջին արտադրանքը թողարկեց1940 թ. մարտից: Կաուչուկի արտադրության կազմակերպումը սկզբունքային նշանակություն ուներ ԽՍՀՄի համար, քանի որ արտադրության համար խիստ կարևոր այդ հումքը վերջինս ստիպված էր թանկ գնով ներմուծել արտասահմանից:Հանրապետությունում զարգանում էր շինանյութերի արդյունաբերությունը, գործարկվեցին«Արթիկ տուֆի» հանքավայրերը, ցեմենտի խոշոր կոմբինատ կառուցվեց Դավալուում: Զարգացման բարձր տեմպերով Հայաստանում աչքի ընկան մեքենաշինությունն ու մետաղամշակումը: Արդյունաբերականացումը, սակայն, ունեցավ բնապահպանական բացասական հետևանքներ: ՍևանՀրազդան կասկադի կայանների աշխատանքը հանգեցրեց լճի մակարդակի իջեցմանը, իսկ քիմիական և լեռնահանքային կոմբինատների թունավոր արտանետումները` օդի աղտոտվածությանը: Արդյունաբերացումն իրականացնելու նպատակով կիրառվեցին տնտեսության հնգամյա պլանավորման ծրագրեր: Առաջին հնգամյակում (1928–1932) Հայաստանում կառուցվեց ու շահագործման հանձնվեց արդյունաբերական18 ձեռնարկություն, իսկ երկրորդում(1933–1937)` 26: Երրորդ հնգամյա պլանի (1938–1942) իրագործումն ընդհատվեց Հայրենական պատերազմի պատճառով: Հայաստանում ստեղծվեց բազմաճյուղ և զարգացած արդյունաբերություն, կտրուկ ավելացավ բանվորների և ճարտարագիտատեխնիկական աշխատողների թիվը, վերացավ գործազրկությունը:


Եզրակացություն: Իմ կարծիքով կոմունիզմը Հայաստանի սոցյալ-տնտեսական վիճակի վրա ունեցել է թե լավ, թե  վատ ազդեցություն: Լավ ասելով` նկատի ունեմ անգրագիտության վերացումը, քանի որ, մենք լինելով օտարի տիրապետության տակ, հնարավորություն ենք ստացել բարձրագույն կրթություն ստանալու և աշխատելու, չնայած որ բոլշևիկները ցանկանում էին դեռ վաղ հասակից դպրոցներում երեխաների մեջ սերմանել կոմունիզմը և դա նրանց հաջողվեց: Ես այդպես եմ կարծում, որովհետև շատերիս ծնողները, ովքեր դպրոցից ի վեր դաստիարակվել են որպես կոմունիստ,  ասում են, որ սովետական միությունը լավ է անդրադարձել երկրի վրա:   Խորհրդային իշխանությունը մշակույթը համարում էր ժողովրդի վրա ներազդելու լավագույն միջոց և ամեն ինչ անում էր այն ամբողջովին կոմունիստական գաղափարախոսությանը ենթարկելու համար:                          
 Տեսականորեն կոմունիզմը առանց դասակարգերի հասարակության կոնցեպցիան է: Առանց պետության սոցիալական կազմակերպման ձև` հիմնված արտադրանքի միջոցների համընդհանրության վրա: Կոմունիզմը կարելի է դասել որպես սոցիալիզմի ճյուղ կամ ավելի ճիշտ` որպես սոցիալիզմի նպատակ:

Ցավալի էր, որ մտավորականությունը չէր կարողանում ազատ ստեղծագործել ու ենթարկվում էր բռնությունների: Շատ մարդիկ այդպես էլ ապրում էին անտեղյակ` չիմանալով, թե ինչ է իրականում կատարվում իրենց շուրջը:

Ինչ վերաբերվում է տնտեսությանը` իմ կարծիքով բոլշևիկները փորձարկումներ էին անում, որպեսզի գտնեին ավելի լավ տարբերակ տնտեսություն ստեղծելու համար: Դրանից տուժում էինք մենք` ում Ռուսաստանը օգտագործում էր որպես էժան հումքի աղբյուր: Գյուղացիները փորձում էին պայքարել և արդյունքում ենթարկվում էին բռնությունների (հատկապես Ստալինի օրոք), նրանք ոչինչի չհասան և ոչինչ անել չէին կարողանում, քանի որ չունեին անձնագիր ստանալու իրավունք մինչև 1974թ.-ը:Երկրի տնտեսական վիճակի կարգավորմանը նպաստեց Նէպ-ի քաղաքականությունը. պարենմասնատումը վերացվեց և դրա  փոխարեն սկսեց կիրառվել պարենհարկը, գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ստացան պետությանը հարկ վճարելուց հետո բերքի ավելցուկը տնօրինել սեփական հայեցողությամբ, այսպիսով նէպ-ի շնորհիվ զարգացավ գյուղատնտեսությունը:                                                                                                                                                Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բարեբախտաբար մեր երկրի տարածքում ռազմական գործողություններ չէին կատարվում: Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները խորհրդային միության մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Դա ազդեց  տնտեսության վրա:Պատերազմից հետո երկրի տնտեսությունը վատ վիճակում էր: 1946 թ. հավաքվեց ավելի քիչ հացահատիկ, քան  նախորդ տարում: Բայց երկիրը ոտքի կանգնեց և տնտեությունը կարգավորվեց:      
                                                                    
Գրականության ու հղումների ցանկ`
Բագրատ ՈՒլուբաբյան <<Զրուցարան>>, 1991թ. Երևան

Հայոց պատմություն  հատոր VII, 1967թ.,

http://ivetsimonyan.blogspot.com/2014/02/1930.html


1 comment:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունվեց մարտի 2018-ին, Կոլումբոսում, GA

    ReplyDelete