Friday, 28 November 2014

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը Խորհրդային միյության ժամանակ


Ես ընտրել եմ այս թեման, որովհետև որպես ապագա տնտեսագետ, ես ցանկանում եմ ցույց տալ, թե ինչ ազդեցություն են թողել խորհրդային կարգերը հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
 ԽՍՀՄ-ը կազմավորվել է 1922թ.-ի դեկտեմբերի 30-ին և փլուզվել 1991թ.-ին: Նրա կազմի մեջ էին մտնոիմ `Բելոռուսական ԽՍՀ-ն (ԲԽՍՀ), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ՌԽՖՍՀ), Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽՖՍՀ), որը ներառում էր Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ները (1936 թ-ից մտել են ԽՍՀՄ-ի կազմի մեջ՝ որպես ինքնուրույն միութենական հանրապետություններ) և Ուկրաինական ԽՍՀ-ն (ՈւԽՍՀ):
  Կրթությունը և գիտությունը         

Խորհրդայնացումից անմիջապես հետո Հայաստանում սկսվեց իրականացվել կրթական և մշակութային նոր քաղաքականություն: Դրա հիմնական խնդիրներն էին հանրապետությունում ընդհանուր պարտադիր ուսուցում մտցնելը և նոր սոցիալիստական մշակույթ զարգացնելը: Խորհրդային իշխանությունը մշակույթը համարում էր ժողովրդի վրա ներազդելու լավագույն միջոց և ամեն ինչ անում էր այն ամբողջովին կոմունիստական գաղափարախոսությանը ենթարկելու համար: 1921 թ. Սեպտեմբերի 21– ին ՀԽՍՀ Ժողկոմխորհը դեկրետ ընդունեց չափահաս բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին: Ստեղծվեցին անգրագիտության վերացման կայաններ: Մինչև 1940 թ. հանրապետությունում հիմնականում անգրագիտությունը վերացվեց: Գրագետ էր դարձել բնակչության ավելի քան 80 %– ը: Նույնը չէր կարելի ասել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին. Ադրբեջանցիների 94 %– ը անգրագետ էր: Քրդերն առհասարակ գիր չունեին:Դպրոցն անջատվեց եկեղեցուց, փակվեցին մասնավոր դպրոցները, կրթությունը դարձավ անվճար: Հայաստանում հիմնվեց երկու տիպի դպրոց՝ տարրական և յոթնամյա: Ուսուցումը կատարվելու էր մայրենի լեզվով:1926 թվականից քաղաքային բնակավայրերում որոշվեց ունենալ եռաստիճան դպրոց՝ տարրական, յոթնամյա, լրիվ միջնակարգ, իսկ գյուղական վայրերում հիմնականը տարրական դպրոցն էր:Քայլեր ձեռնարկվեցին նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ ստեղծելու համար; 1921 թ. հոկտեմբերին Երևանի պետական համալսարանում բացվեց մանկավարժական ֆակուլտետ:

Tuesday, 25 November 2014

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։
1.  Իմ կարծիքով էկոհամակարգի կարևոր հիմնախնդիրներից մեկը էկոհամակարգի ինքնավերականգնումն է:Էկոհամակարգը դա բարդ ինքնավերականգնվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։ Եթե էկոհամակարգը դադարի ինքնավերականգնվել , այն կսկսի քայքայվել և կվերանա: Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Օրինակ` Ակվարիումը էկոհամակարգ չի հանդիսանում, որովհետև այն ինքնավերականգնվող համակարգ չէ:

Սիզիփոսի առասպելը

Երջանկություն, մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Փիլիսոփաներն ու հոգևորականները հաճախ են երջանկությունը սահմանել որպես բարեկեցիկ ապրելաձև, և ոչ թե պարզապես զգացումներ։ Սիզիփոսը համարում էր  իրեն երջանիկ ու նպատակասլաց,անկախ նրանից, որ Աստվածները դատապարտել էին իրեն լեռան գագաթը բարձրացնել մի ժայռ, որը ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում էր ետ։ ‹‹Աստվածները որոշակի տրամաբանությամբ մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը››։
Սիզիփոսը համարվում էր երջանիկ, քանի որ չէր հանձնվում, նա ձգտում էր այդ անելանելի վիճակում գտնել լույսի մի շող, որ իրեն թույլ կտա պայքարել,չհանձնվել և կյանքին այլ աչքերով նայել: Նա գտավ իր երջանկությունը` գագաթները նվաճելու պայքարը ինքնըստինքյան բավական էր նրա էությունը լցնելու համար։ Ճիշտ է, ծանր է նաև հաշտվել ճնշող ճշմարտության հետ: Բայց նա Էդիպի նման հաշտվեց իր ճակատագրի հետ և հպարտությամբ էր կրում իր բեռը: ‹‹-Ես կարծում եմ, որ աշխարհում ամեն բան լավ է, – իմաստուն ձևով նկատում է Էդիպը››։

Sunday, 16 November 2014

Կարդում ենք Բորխես



Խորխե Լուիս Բորխեսը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 24-ին։ Գրողը հոր կողմից ժառանգել է իսպանական և իռլանդական արմատներ։ Մայրը՝ ըստ որոշ աղբյուրների, սերել է պորտուգալա-հրեական ընտանիքից։ Ինքը՝ հեղինակը, բազմիցս նշել է, որ իր երակներով հոսում է բասկական, անդալուզիական, հրեական, անգլիական, պորտուգալական և նորմանդական արյուն: Ընտանիքում հիմնականում խոսել են իսպաներեն և անգլերեն։ Վաղ հասակից Խորխե Լուիսը հետաքրքրված էր պոեզիայի ժանրով, քանի որ չորս տարեկան հասակում շատ վարժ գրել և կարդալ գիտեր։ 1905 թվականին տնային դաստիրակչուհու օգնությամբ Բորխեսը սկսում է սովորել անգլերեն։                                         
Նա  գրել է հիանալի ստեղծագործություններ, որոնք կարդալիս մենք սկսում ենք խորհել:Ես կարդացի Բորխեսի ստեղծագործություններից մի քանիսը, որոնցից  յուրաքանչյուրն ինձ ստիպեց մի նոր բան հասկանալ:
Կարդալով «1983 օգոստոսի 25 »-ը ես հասկացա, որ մենք պետք է ապրենք ներկայով, ոչ թե անցյալով կամ ապագայով: Եթե մարդ իմանա, թե ինչպես է մահանալու և երբ, դա նրան ոչինչ չի տա, այլ մի բան էլ ավելի կսպանի: Ես չեմ ցանկանում իմանալ, թե ինչպես եմ մահանալու, մինչև մահը ես ունեմ դեռ շատ նպատակներ և անցնելու երկար ճանապարհ:       Հենց այդ պատճառով է, որ վերջում հերոսն ասում է. «Դրսում ո՛չ բակը կար, ո՛չ մարմարե աստիճանները, ո՛չ մեծ լուռ շենքը, ո՛չ նվենիները, ո՛չ քանդակները, ո՛չ տաղավարը, ո՛չ շատրվանները, ո՛չ Ադրոգե գյուղի իջևանատան ճաղապատ դուռը:Դրսում ինձ ուրիշ երազներ էին սպասում»:                            

Saturday, 15 November 2014

William Shakespeare




William Shakespeare
The second half of 16 century and the beginning of 17 century are known to be the golden age of English literature. It was the time of the English Renaissance and the age of Shakespeare. Many fine books were written in that period, but it was especially the theatre that rose to an unsurpassed height, for it was more closely connected with the people than any other art. All London went to see plays of the great dramatists, and greatest of them was William Shakespeare, one of the most famous playwrights of the world.
Most critics agree that William Shakespeare was the son of an English merchant and was born in year 1564 in the small English town of Stratford-upon-Avon. Here he lived until he was about twenty-one, when he left for London.
 In London Shakespeare found an opportunity of showing his ability as an actor. He became a member of one of the chief acting companies of the day. He shortly began writing plays for this company, and in a few years became famous and prosperous. Very many of his plays were acted in the London theatre called "The Globe".
  Shakespeare's experience as an actor must have helped him a great deal to compose his plays. His knowledge of the stage, combined with his poetical genius and deep insight into the life and thoughts of his time, gave his plays a character of unsurpassed realism.

Monday, 10 November 2014

Հեղափոխությո՞ւն, թե զարգացում. ի՞նչ է հուշում Օրուելն իր «Անասնաֆերմայով»


Ես, կարդալով Օրվելի «Անասնաֆերմա»-ն, հասկացա, որ հեղափոխությունը սխալ էր, քանի որ, մարդու օրոք կենդանիները հավասար էին բոլոր հարցերում: Հեղափոխությունից հեետո գտնվեցին ոմանք, ովքեր իրենց բարձր դասեցին, այսինքն` ըստ իս հավասարություն լինել չի կարող. միշտ էլ լինելու է մի խավ, ով բոլորին վերևից է նայելու:  Ժամանակի ընթացքում մենք հասկանում ենք, որ հեղափոխությունը ոչ մի լավ բանի չհանգեցրեց, որովհետև հենց դա հորդորողներն էին ձգտում իշխանության և մոռանում հավասարության ու լավ կյանքի մասին իրենց խոստումները:
Մենք, լինելով տարբեր ազգերի տիրապետության տակ, միշտ էլ դժգոհել ենք ու ձգտել հեղափոխության` փորձելով բարելավել մեր կյանքը: Բայց մենք պետք է գիտակցենք, որ բոլորի համար լավ լինել չի կարող, անհավասարությունը եղել է ,կա ու կլինի: Վերնախավը միշտ էլ անելու է իր սրտի ուզածը և դրանից տուժելու է ցածր խավը: Այսինքն լավ կյանք, հավասարություն, խոսքի ազատություն և լիարժեք ժողովրդավարություն երբեք լինել չի կարող: Հենց այդ պատճառներով ես անձամբ չեմ ցանկանում որևէ հեղափոխության ծրագիր առաջարկել, որովհետև չեմ կարող պայքարել այդ ամենի դեմ և եթե թեկուզ ինչ-որ բան էլ հաջողվի, ապա դա կտևի շատ կարճ:

Friday, 7 November 2014

Պարացելսի վարդը


Խորխե Լուիս Բորխեսը «Պարացելսի վարդը» պատմվածքում պատմում է, թե ինչպես մի երիտասարդ գնում է իբր աշակերտելու Պարացելիսի մոտ, բայց իրականում ցանկանում է հասկանալ` արդյոք նա իսկսկան մոգ է, թե խաբեբա: Պարացելսը մերժեց նրան, որովհետև  փնտրում էր աշակերտ, ով կվստահի իրեն և չի լսի, թե ինչ են խոսում ուրիշները:   
Կարդալով «Պարացելսի վարդը»` ես հասկացա, որ այն մարդը, ով գնում աշակերտելու ինչ-որ մեկի մոտ, նախ պետք է վստահի և հավատա ուսուցչին: Վստահությունը և հավատը շատ կարևոր են մարդու կյանքում: Եթե մարդ չվստահի ինչ-որ մեկին, երբեք չի կարող լինել նրա աշակերտը: Եթե չկա վստահություն, ապա աշակերտը կփորձի անընդհատ ստուգել ուսուցչին և արդյունքում իր կասկածամտության պատճառով ոչինչ չի սովորի: 
Ես` որպես աշակերտուհի, վստահում եմ իմ ուսուցիչներին: Եթե ես չվստահեմ, ապա չեմ կարող ոչինչ սովորել, իսկ որպեսզի վստահեմ, պետք է հավատամ: Այսինքն` ըստ իս,  նախ պետք է վստահել ու հավատալ, իսկ ճիշտ ես վարվել, թե` ոչ, ժամանակը ցույց կտա:

Monday, 3 November 2014

Հին Հունաստանի մշակույթը

Հին Հունական մշակույթը բաժանվում է 2 մեծ փուլերի Կրետե միկենյան և  բուն հունական: Իսկ բուն հունական մշակույթը իր հերթին բաժանվում է 4 փուլերի: Առաջինը`հոմերոսյան դարաշրջանի մշակույթ մ.թ.ա. 11-8 դարեր: Երկրորդը`արխայիկ դարաշրջանի մշակույթ 8-6 դարեր: Երորդը` դասական շրջանի մշակույթ` 5- 4 դարեր և հելենիզմը`4-1 դարեր: Ըստ հունական լեգենդի Կրետեն այն վայրն էր, որտեղ ծենվել էր Զևսը, և սխրագործությունները կատարել է Հերկուլեսը: Ճարտարապետության ամենահայտնի հուշարձաններից է համարվում Կրեսոսի պալատը, որը 20-րդ դարի սկզբին պեղեց անգլյացի հնեագտ Էվանսը:   

Sunday, 2 November 2014

Ի՞նչ են նշանակում հենց այնպես արված նկարները

Երբևէ մտածել եք՝ ինչ են նշանակում այն տարատեսակ նկարները, որոնք մենք անում ենք պարապ ժամանակ: Այս երևույթը ուսումնասիրելիս հոգեբանները եկել են հետևյալ եզրակացության:
Մարդիկ, ովքեր սիրում են միայն թվեր նկարել, գնահատում են նյութական արժեքները:
Արևներ նկարողներն ունեն ջերմության,ուշադրության, հոգատարության կարիք: Նրանք երազում են ընկերության ու քնքշանքների մասին:Քառակուսիները ,բյուրեղիկները, եռանկյունները մատնում են ստույգ նպատակադրվածությունն ու ձգտումները: Այսպիսի մարդիկ ազատորեն արտահայտում են իրենց մտքերը, անկախ են, խելացի ու զարգացած: Նրանք հաճախ են դառնում ղեկավարներ: Ընդ որում՝ համաչափ պատկերները վկայում են զսպվածության, կարգուկանոնի ու կոնկրետության մասին, իսկ եթե պատկերների ծայրերը շատ սուր են արված, դա արդեն ագրեսիայի նշան է: