Friday, 31 October 2014

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը





Շրջապատող միջավայր, մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով, հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում միջազգային համաձայնագրերում , սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հա ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի հետևանքով խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել անտառագոտիներ։


Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ:
Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:
Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով:
Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է:
Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:
Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:

Եզրակացություն:Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ մարդը դարերի ընթացքում ունեցել է մեծ ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Մարդու միջամտության պատճառով է, որ մենք հիմա ապում ենք աղտոտված  միջավայրում: Մենք կարելի է ասել շատ քիչ ենք մտածում մեր շրջակա միջավայրի մասին, այդ պատճառով է, որ Դիլիջանի Պարզ լիճը,Սևանա լիճը և ՀՀ-ի այլ տեսարժան վայրեր գտնվում են վատ վիճակում:
1.Մեր միջավայրի աղտոտիչներից են կենցաղային թափոնները: Շատերը  աղբը թափելու փոխարեն գցում են, որտեղ պատահի: Բայց եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ աղբի տեղը աղբամանն է, ապա մենք կունենանք ավելի մաքուր և գեղեցիկ միջավայր:
2.Մենք պետք է մտածենք նաև մեր և մեր հարազատների առողջության մասին: Առողջությանը վնաս է գործարանների կողմից արտանետած վնասակար նյութերը: Օրինակ`«Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնապահպանականմիջոցառման իրականացման արդյունքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը 780մ բարձրությունից տեղափոխվել է 1078 մ բացարձակ բարձրության վրա: Ծխնելույզն ունի 20 մ բարձրություն եւ 3 մ տրամագիծ: Գազերիտեղափոխումը դեպի ծխնելույզ տեղի կունենա նոր կառուցված 918 մ երկարությամբ նախածխանցքով: Նախկին` 100 մ բարձրությամբ ծխնելույզիհամեմատությամբ, արտանետումները տեղի են ունենալու ծովի մակարդակից 218 մ-ով ավելի բարձր տեղից: Ծխնելույզի տեղափոխությանհիմնական նպատակը Ալավերդի քաղաքի և հարակից բնակավայրերի վրա Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ազդե-ցության նվազեցումն է: Ըստ հաշվարկների՝ միջոցառման արդյունքում արտանետվող գազերի ցրման արդյունավետությունն էապես բարձրանալուէ, ինչը կհանգեցնի ծխնելույզից արտանետվող գազերի` Ալավերդի քաղաքի վրա ազդեցության նվազմանն ավելի քան 10 անգամ: (Աղբյուրը` armenpress.am)
3.Իմ կարծիքով հասարակությունը պետք է համախմբվի և կազմակերպի բնապահպանական ակցիաներ, աղբահավաքներ: Մեզանից յուրաքանչյուրը համարվում է հասարակության անդամ և մենք պետք է փորձենք հասկացնել շատերին, և հատկապես փոքրերին, որ մեզանից է կախված մեր երկրի ապագա վիճակը:
4.Մենք պետք է լավ օրինակ ծաայենք թե մեծերին, թե փոքրերին: Եթե մեր փոքր եղբայրները կամ քույրերը տեսնեն թե ինչ հոգատար ենք մենք մեր շրջակա միջավայրի  հանդեպ, ապա իմ կարծիքով կփորձեն նմանվել մեզ: Օրինակ` Երբ փողոցվ քայլում է ինչ որ մեկը և աղբ է թափում գետնին, երեխաները դա կմտածեն, որ դա է ճիշտը, բայց եթե մենք դա գցենք աղբամանը նրանց մոտ կձևակերպվի այլ մտածողություն:  Անձամբ ես միշտ մասնակցել եմ դպրոցի կաղմից կազմակերված աղբահավաքներին , փորձելով օրինակ ծառայել ուրիշներին:

Մեր շրջապատի աղտոտվածության պատրճառը հենց մենք ենք


 




 



Իսկ հիմա տարածքներ, որոնք խնամված են



 

 




Հղումները`
http://hy.wikipedia.org/wiki/Շրջակա_միջավայր 
http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=624 

1 comment: