Friday, 31 October 2014

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը





Շրջապատող միջավայր, մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով, հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում միջազգային համաձայնագրերում , սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հա ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի հետևանքով խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել անտառագոտիներ։

Thursday, 30 October 2014

“Some ways of protecting your home against burglars – the advantages and disadvantages of these methods.”


If we want to be protected from the thieves we must be very attentive and careful. For example we must lock the doors any time we leave our houses. We must not let the unknown people enter our houses. 
Nowadays the cases of robbery are getting more and more often. 
Sometimes the thieves have to rob as they have no money and can’t find a job. In order to keep our money, gold and jewelry in safe we must  take them to the bank and keep them there.

Friday, 24 October 2014

Հնդկաստանի տնտեսությունը

Ես, կներկայացնեմ Հնդկաստանի տնտեսությունը, քանի որ, ըստ իս, այն ունի բոլոր տվյալները զարգանալու համար և շատ բարենպաստ պայմաններ:
Հնդկաստանը սահմանակից է Պակիստանին,Աֆղանստանին, Չինաստանին, Նեպալին, Բութանին, Բանգլադեշին և Բիրմային : Ութերորդ ամենամեծ երկիրն է աշխարհում երկրորդը բնակչության քանակով։ Հարավային կողմից սահմանակից է Հնդկական օվկիանոսին, հարավ արևմուտքում Արաբական ծովին:
ՈՒնի բարենպաստ աշխարհագրական դիրք, ելք դեպի ծով, ։ Հնդկաստանի կեսը գտնվում է տաք գոտում, իսկ մյուս կեսը մերձարևադարձներում։  Հնդկաստանի տնտեսության երեք հիմնական ոլորտներն են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ ծառայությունները:
Սակայն այժմ գյուղատնտեսությունը զբաղեցնում է համախառն ներքին արդյունքի միայն 20%-ը:

Monday, 20 October 2014

Two lives

The novel is very interesting for me. It tells about a love story between Huw and Megan who lives in Tredonal in Wales. 
Megan Jenkis is a girl who lives with her parents. She is very a clever girl, she studies and works in the family shop.
Huw Thomas lives with his father and brother. His mother died when he was born. He works in the coal mine. His life is hard because they have to survive with little money. Megan and Huw love each other. But Huw goes to Canada so that his father does not go on drinking or suffering again. Megan stays with her family and a baby. He sends letters to Megan but her father does not let her see them. Only 50 years later, Megan find out that her father, who was already dead, has kept the letter sent by Huw .Megans father, Mr. Jenkis had big plans for Megan before she had a daughter and he had kept the letters because he thought that it was good for Megan.  When Huw discovers that he has a daughter with Megan, he comes back to Tredonal to meet her. At that time Megan is going to get married Paul, but at the end she changes her mind.

Կռիվ ինքդ քեզ հետ

<<Կռիվ ինքդ քեզ հետ>> ասելով` ես հասկանում եմ  մարդու երկու հակադիր բևեռների բախումը, երբ մարդու մեջ կռվում են բանականությունը և զգացմունքները:
Հաճախ մարդը ունենում է ցանկություններ, որոնք հակասում են իր բանականությանը: Իմ կարծիքով ամեն մարդ ունի իր բանականությունը, որը նրա մեջ ձևավորվում է տարիների ընթացքում, և երբ գալիս է մի ժամանակ, որ զգացմունքները հակասում են բանականությանը, մարդու մեջ սկսում է կռիվ ինքն իր հետ:
 Իմ կարծիքով, երբ մարդ կռվում է ինքն իր հետ, նա պետք է զոհի կամ բանականությունը, կամ զգացմունքները, կամ էլ պետք է այնքան ուժեղ լինի, որ կարողանա պահել իր զգացմունքները հավասարակշռության մեջ:
 Իմ կարծիքով, այդ կռվում չկան ո՛չ հաղթողներ, ո՛չ էլ պարտվողներ, քանի որ եթե զոհես մեկը, ապա կորցնելով մյուսը` կկորցնես ինքդ քեզ: Օրինակ` Լևոն Շանթի <<Հին աստվածներ>> պատմվածքում աբեղայի մեջ կռվում էին զգացմունքներն ընդդեմ իր բանականության: Իսկ իր բանականության մեջ նա պատկերացնում էր միմիայն կրոնը: 

Saturday, 11 October 2014

Մասնագիտական կողմնորոշում

Ես սիրում եմ գրեթե բոլոր առարկաները, հատկապես մաթեմատիկան, աշխարհագրությունը, պատմությունը և այլն: Բայց ամենից շատ սիրում եմ մաթեմատիկան և իմ ապագա մասնագիտության մեջ անպայման ցանկանում եմ օգտագործել այն:
Փոքրուց ինձ շատ է դուր եկել տնտեսագիտությունը:



Տնտեսագիտություն, գիտությունների ամբողջություն, որոնց հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ 
Ես ինքնուրույն եմ կողմնորոշվել իմ մասնագիտության հարցում, իսկ ընտանիքս աջակցում է ինձ և օգնում հասնել նպատակներիս:
Այսօր ՀՀ-ում շատանում են ձեռնարկությունները, խանութները , որոնք ունեն լավ մասնագետի կարիք:
Ես պատրաստվում եմ ընդունվել կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կամ էլ Երևանի պետական համալսարան:

Friday, 10 October 2014

Իսլամական իրավունք

Այսօր իսլամ ասելով` առաջին հերթին հասկանում ենք «իսլամական ֆունդամենտալիզմը», որն էլ ստեղծում է հիմնական պատկերացումը համաշխարհային այդ կրոնի նկատմամբ: Մինչդեռ հասարակական կյանքի իրավական, սոցիալական և տնտեսական նորմերը այնպիսի մանրամասնությամբ են նկարագրված մահմեդականների սուրբ գրքում` Ղուրանում, որ շատ իսլամագետների կարծիքով, կարող են համեմատվել Մարդու իրավունքների դեկլարացիայի հետ :
Հաճախ իսլամի վերաբերյալ բացասական կարծիքի ձևավորման առիթ են տալիս նաև իսլամական պետություններում պետական կառավարման մարմինների կողմից լրատվական գործընթացների վրա տոտալ հսկողության սահմանումը, բնակչության քաղաքական պասիվությունը, զանգվածների կողմից ցանկության բացակայությունը` անգամ սեփական սահմանադրական իրավունքներն իմանալու և պաշտպանելու: Այս ամենը թույլ է տալիս հակաիսլամական ծայրահեղ կազմակերպություններին իսլամի դեմ քարոզչություն ծավալելու:
Իսլամը, որպես աշխարհայացքային համակարգ, ունի մարդու իրավունքների իր տեսակետը: Ղուրանում խոսվում է հավասարության, հավատքի ազատության, մասնավոր սեփականության և այլ իրավունքների մասին` ներառելով տնտեսական, սոցիալական և քաղաքացիական իրավունքներ:
 Շարիաթը` իսլամի գլխավոր օրենքը, կարգավորում է մարդու կյանքի բոլոր բնագավառները` առանց բացառության: